Հայաստանի հայտնի և առաջատար տնտեսագետներն ու փորձագետները կստեղծեն փորձագիտական նոր հարթակ:
Այսօր նման որոշում կայացվեց « Խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական խոստումները» թեմայով քննարկման ժամանակ:
Տնտեսագետները առաջ քաշեցին բազմաթիվ հարցեր, որոնք բացակայում էին, կամ անիրատեսական էին, սակայն տեղ էին գտել կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումներում:
ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարգարիտա Եղիազարյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի ծրագրերը հիմնավորված չեն.«Խոստանում են ավելացնել նպաստների չափը, 30-40 տոկոսով ավելացնել մայրերի արձակուրդները: Խոստանում են, բայց չեն նշում միջոցներ, թե ինչպես են դա իրականացնելու»:
Մարգարիտա Եղիազարյանն ասաց, որ քաղաքական ուժերի հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրում և ընտրողի մոտ տարակուսանք են առաջացնում, որովհետև միջոցներ և ծրագիրն իրականացնելու ճանապարհներ նշած չեն:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկեց գործուն փորձագիտական հարթակ ստեղծել. «Ես առաջարկում եմ ստեղծել տնտեսագիտական փորձագիտական գործուն հարթակ: Իհարկե, ծանր բեռ ենք վերցնում մեր վրա, հեշտ չէ, փորձենք գիտակցել, որ կենաց չենք ասում, պարբերաբար հավաքվենք և համապետական բնույթի հիմնահարցերի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացնենք: Կարծում եմ, որ մեր կարծիքը կարող է նպաստել քաղաքական ուժերի սթափ ծրագրեր մշակելուն, սակայն մեր գերնպատակը երկիրը ստեղծված իրավիճակից հանելն է»:
Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց մեկ պատմություն ևս, երբ դեռ Խորհրդային միության տարիներին, երբ Կիևի պետական համալսարանի ուսանող է եղել և իրենց տարել են կոլխոզ, այնտեղ մեկը հարցրել է, թե որտեղ է սովորում. «Ասացի՝ Կիևի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ասաց՝ ձեզ պետք է կախել: Դա 1980-ականների պատմություն էր: Մեզ՝ տնտեսագետներից առավել ևս պետք է կախել, բայց քանի դեռ լրիվ չեն կախել, գիտակցելով մեր մեղքն ու համեստ ներուժը փորձենք մինչև կախելը մեր գործն անենք: Եթե փորձենք տնտեսագետներով ֆիզիկայի բնագավառ ներխուժել, մեզ որքան կհանդուրժե՞ն այդ մարդիկ։ Բա մենք ինչո՞ւ ենք հանդուրժում»:
Իր առաջարկը բաց քվեարկության դրեց Թաթուլ Մանասերյանը: Քննարկմանը մասնակից բոլոր մասնագետները կողմ արտահայտվեցին նոր հարթակի ստեղծմանը, ձևաչափը կորոշեն ավելի ուշ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55