«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին հայտարարությանը։
ՀՎԿ-ն նշել է, որ պայքարում ենք իրական իշխանության համար, իրենց ծրագրերն իրականություն դարձնելու համար, որն իրական փոփոխությունների կբերի։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, տեղեկացնում ենք, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Հայաստանում իշխանության որակի և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաև մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:
Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես և նախկինում, այժմ ևս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:
Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում պատրաստականությունն էր հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18