Մենք վճռական են տրամադրված և ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում ենք բանակային կարգուկանոն հաստատել մեր երկրում: Այսօր Աջափնյակ վարչական շրջանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
«Ոչ թե մեր ժողովրդին ենք շարք կանգնեցնելու, այլ շարք են կանգնեցնելու այն մարդկանց, ովքեր կանգնած են արատավոր երևույթների թիկունքում, ովքեր խախտումներ են կատարում, ովքեր մեր ժողովրդին չեն հարգում»,- հայտարարեց նա:
Օհանյանը նշեց, որ լսելով յուրաքանչյուր քաղաքացու միտքը, գալիս են այն եզրակացության, որ այսօր Հայաստանում անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել: Նրա կարծիքով՝ քաղաքական թիմերը մեկը մյուսին պետք է փոխեն, որպեսզի բացասականի, թերացումների վրա հենվելով նորովի ղեկավարվի երկիրը:
«Մեզ կտրուկ և կոշտ փոփոխություններ են պետք, մեզ պետք չեն էվոլյուցիոն զարգացման տեմպերը: Մեր տարածաշրջանում անվտանգության միջավայրը, սպառնալիքներն այնքան արագ գալիս դեպի Հայաստան, որ մենք իրավունք չունենք դանդաղ կերպով զարգանալու»,- ասաց Օհանյանը:
Նա նաև հայտնեց, որ ՕՐՕ դաշինքի գործունեության սկզբունքը արդարությունն է լինելու. «Որքան էլ մենք խոսենք տարբեր ծրագրերի մասին, եթե այդ ծրագրերը խախտվեն, եթե պայքար չլինի կոռուպցիայի դեմ, եթե մեր երկիրը չդարձնենք օրինապաշտ երկիր, այսպիսի իրավիճակից դուրս գալ հնարավոր չի լինի: Դրան կարելի է հասնել միայն արդարության հաշվին»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18