«Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե իրավիճակ է փոխվել, և նոր Սահմանադրությունը թույլ է տալիս փափուկ իշխանափոխություն իրականացնել:
Ըստ Զուրաբյանի գնահատականի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա քվեների 20-25%-ից ոչ ավելին, նույնիսկ՝ «ընտրակաշառքը գումարած»:
Իսկ առկա իրավիճակում, ըստ նրա երկու տարբերակ կա՝ նախ մեծամասնություն ստանալով «Ծառուկյան» դաշինքը գալիս է իշխանության և ինքն է ձևավորում իշխանություն, այս դեպքում կոալիցիայի հարցը երկրորդ պլան է անցնում: Հակառակ պարագայում՝ ստանում է առավելագույն ձայները, բայց պակաս՝ կազմելու կառավարություն, և այս դեպքում հնարավոր է կոալիցիա կազմել մնացած ուժերի հետ:
«Թե ում հետ ենք տեսնում՝ դժվար է պատասխանել, մի բան ակնհայտ է, չենք տեսնում ՀՀԿ-ի հետ։ Մնացածի հետ քննարկման հարց է, որովհետև այս ընտրությունների արդյունքում մնացած յոթից երեք-չորս ուժեր չեն հայտնվի խորհրդարանում՝ իմ գնահատականով, որովհետև տեսնում եմ քարոզարշավը, աշխատանքը և դժվար եմ համարում, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը հայտնվեն պառլամենտում»,-ասաց նա՝ հրաժարվելով անուններ նշել՝ հակաքարոզչություն չլինելու համար:
Արարատ Զուրաբյանը նշեց, թե այսինքն՝ երկու տարբերակում էլ հնարավոր է իշխանափոխություն:
Հարցին, թե ըստ իրենց՝ ՀՀԿ-ն կզիջի իշխանությունը, Զուրաբյանը պատասխանեց. «Չէ, ես այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն այդքան պարզ կառույց չէ, որ հեշտության որևէ մեկին զիջի իշխանությունը։ Բայց չմոռանանք` աշխարհում այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, հիմա կլինի՞ այս ընտրությունների արդյունքում, կգոհանանք, եթե ոչ, շատ բան մեզանից չէ կախված, կախված է Աստծուց, հասարակությունից»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18