Արագածոտնի մարզում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին Ապարան քաղաքում միացավ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Tert.am-ին հարցին՝ երկու շաբաթ դաշինքի քարոզարաշվին չմասնակցելն արդյոք չի՞ խոսում այն մասին, որ դաշինքի անդամներին միայնակ է թողել և գործընթացներն իր համար միևնույնն են, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․
«Ես գտնվում էի գործուղման մեջ, գործնական հանդիպումներ ունեի, մայրս վիրահատություն տարավ, մորս մոտ էի, 10 օր հետո կրկին պիտի ենթարկվի վիրահատության։ Ինչպես տեսնում եք, «Ժառանգությունը» դպրոց է, Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում է երիտասարդ սերունդը, ինչը ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ, շատ հպարտ եմ այդ նոր սերնդով և շատ հպարտ եմ այս դաշինքի քարոզարշավով․ համապարփակ այլընտրանք ենք ներկայացնում մեր ժողովրդին»։
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իշխանությունների հայտարարություններին, որ իրենց համար դաշտում մրցակից չկա։ Նրա դիտարկմամբ՝ իշխող կուսակցությունը գործել է պետական հանցագործություններ, պիտի մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին, ոչ թե մրցակցությունից խոսեն, կեղծ հարցումներ պատվիրի։ Նա կարևորեց ընդդիմության համախմբումը․
«Շատ կարևոր է, որ ընդդիմադիր, ոչ իշխանական դաշտը, որն իշխանությունը չի զավթել ժողովրդից, գտնի համագործակցության եզրեր՝ թե միջընտրական, թե հետընտրական շրջանում»,-ընդգծեց նա։
Ամբիոնից Ապարանի բնակչությանն ուղղված խոսքում Րաֆֆի Հովհանիսյանն ասաց, որ միասնաբար, թիմով անտարակույս հաղթելու են։
«Ժառանգությունը, հավատարիմ լինելով իր սկզբունքներին, դրել է ազգի շահը, ձեր յուրաքանչյուր քաղաքացու շահը իր կուսակցական դրոշից ավելի բարձր։ Մենք, միանալով փորձառու ռազմավարի, հմուտ դիվանագետի, որոշեցինք միացյալ այդ պատվանդանը ստեղծել, ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել՝ իմի բերելով Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի ողջ պաշարները՝ ազատվելու այս կուսակցապետությունից և, ի վերջո, Հայաստանը դարձնելու ռեգիոնալ համապարփակ լիդեր բոլոր առումներով՝ անվտանգություն, ազատություն, գիտություն, սպորտ, մշակույթ։ Մենք այդ ներուժն ունենք, և մենք պարտավոր ենք փոխանցել նոր սերնդին, մատղաշ սերնդին, ապագա մեր քաղաքացիներին այդ ազատությունը, այդ անկախությունը, այդ ինքնիշխանությունը, ստեղծագործ Հայաստանը, որի համար պայքարեցին մեր պապերը»,- ընդգծեց նա։
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58