ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ Նախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա Հարությունյանի նկարների ցուցահանդես:
Ներկայացված էին հեղինակի «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի համադրությամբ, յուրահատուկ տեխնիկայով:
Նախարարը բարձր գնահատեց հայկական մշակույթն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում պատշաճ և հետաքրքիր մատուցմամբ ներկայացնելու նկարչուհու ջանքերը և նշեց, որ թեև նա ուսումը շարունակել է Գերմանիայում, 20 տարեկանից դարձել Գերմանիայի նկարիչների միության անդամ, սակայն նրա արվեստի շարժիչ ուժն ու ներշնչանքի ակունքը Հայաստան աշխարհն է՝ հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկը: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և կարևորեց Արենիից պեղած 5.500-ամյա աշխարհի ամենահին հայկական գտածո կոշիկի նկարի ցուցադրությունը Իսպանիայի Էլդա քաղաքի Կոշիկի թանգարանում, և այն ՀՀ սփյուռքի նախարարության անունից թանգարանին նվիրելը:
Աննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իր արվեստը բարձր գնահատելու համար և հավաստիացրեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58