Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը:
Ռուս միլիարդատերերի վարկանիշի երկրորդ տեղում (համաշխարհային վարկանիշի 51-րդ տեղում) «Սեւերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսսկայա ստալ» կոնսորցիումի» նախագահ, դիտորդական խմբի անդամ, Պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Nord Gold N.V.-ի ոչ գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովն է՝ 17,5 մլրդ դոլար կարողությամբ (+ 6,6 մլրդ դոլար): Երրորդ տեղը (57-րդ) զբաղեցրել է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը:
Նրա կարողությունը հանդեսը գնահատել է 16,1 մլրդ դոլար (+ 6,8 մլրդ դոլար):
Ամենահարուստ ռուսաստանցիների թվում են նաեւ Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը, Վագիթ Ալեքպերովը, Միխայիլ Ֆրիդմանը, Վլադիմիր Պոտանինը, Անդրեյ Մելնիչենկոն, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Տրոցենկոն, Սերգեյ Գորդեեւը եւ Ալեքսանդր Կլյաչինը:
Համաշխարհային վարկանիշի առաջին տեղը չորրորդ տարին անընդմեջ բաժին է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Նրա կարողությունը 75 մլրդ դոլարից հասել է 86 մլրդ դոլարի: Berkshire Hathaway-ի ղեկավար ՈՒորեն Բաֆեթի կարողությունն ավելացել է 14,8 մլրդ դոլարով, ինչը նրան ապահովել է երկրորդ հորիզոնականը: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հինգերորդ տեղից տեղափոխվել է երրորդ տեղ: Նրա կարողությունը գնահատված է 72,8 մլն դոլար:
Ինչպես ճշտում է հանդեսը, 2016 թվականին աշխարհում միլիարդատերերի թվաքանակն առաջին անգամ գերազանցել է 2 հազարը: Ավելի քան 1 միլիարդ դոլար կարողություն ունեցողների թիվը ավելացել է 11 տոկոսով՝ 1810-ից մինչեւ 2043: Մոլորակի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունն աճել է 18 տոկոսով՝ մինչեւ 7,67 տրլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44