Շատ հետաքրքրական և ուշագրավ են պաշտոնական Ստեփանակերտի և Դաշնակցության ներկայացուցչի մեկնաբանությունները ապրիլյան ռազմագործողության ընթացքում կորսված տարածքների վերաբերյալ: ԼՂՀ նախագահի խոսնակն ասում է, որ ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է առել չեզոք/անվտանգության գոտում գտնվող հայկական մի շարք դիրքեր/տարածքներ, իսկ Դաշնակցության հարգարժան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ շփման գծի մասին է խոսքը, իսկ այդ գիծն անընդհատ փոխվել է և դեռ կարող է փոխվել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդիկ նպատակային կերպով ձգտում են փչացնել ու չեզոքացնել ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթը: Իսկ, եթե չեմ սխալվում, Արցախի հիմնական օրենքի համաձայն, երկրի սահմանադրական տարածք է համարվում ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ողջ տարածքը՝ այսինքն ԼՂՀ իրական սահմանն անցնում է այն ռազմական դիրքերով ու խրամատներով, ուր կանգնած է եղել ԼՂՀ ՊԲ զինվորը: Ուստի բոլոր այն դեպքերում, երբ այդ զինվորը հակառակորդի հարձակման արդյունքում ստիպված է եղել նահանջել, նա ոչ թե ինչոր անտեր-չեզոք-անվտանգության գոտի է թողել հակառակորդին, այլ սեփական երկրի՝ Հայրենիքի տարածքը: Ըստ պարոն Սերժ Սարգսյանի, հակառակորդն իր ռազմական ու, հետևաբար, նաև վարչական վերահոսկողությունն է սահմանել Արցախի մոտ 800 հեկտար տարածքի նկատմամբ և ես շատ մտերմաբար կհորդորեի իմ կողմից իրապես շատ հարգված պաշտոնատարներին ստեղծված իրավիճակը բնութագրող ճշգրիտ և համարժեք ձևակերպումներ օգտագործել: Պարոն Սերժ Սարգսյանն, այդ առումով, անհրաժեշտ նախապայմանները ստեղծել է իր՝ օդում տված հարցազրույցով:
12:17
12:03
11:47
11:22
11:02
10:44
10:17
10:02
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47