Նովրուզի տոնի կապակցությամբ Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում:
«Հիասթափեցնող է, որ Նովրուզին շնորհված մի քանի հարյուր համաներման արդյունքում նախագահ Ալիևն ազատ է արձակել շատ քիչ թվով քաղբանտարկյալների: ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել խոսքի ազատությունը, այդ թվում և տեղեկատվության ու տեսակետների փոխանակման ազատությունը` բացառելով իշխանությունների միջամտությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևողական լինի ստանձնած հանձնառությանը` ազատ արձակելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, ովքեր ներկայում բանտում են իրենց իրավունքների խաղաղ իրացման համար»,- նշել է Հելսինկյան կոմիտեի նախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը:
Նա ընդգծել է, որ ասվածը, մասնավորապես, վերաբերում է նախագահի նախկին թեկնածու Իլգար Մամեդովին, ով արդեն հինգ տարի է` բանտում է քաղաքական հետապնդումների պատճառով:
«Նախագահ Ալիևի համաներումներից հետո մարդու իրավունքների տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ և քաղբանտարկյալներ տանջվում են բանտերում և ենթարկվում վատ վերաբերմունքի: Կոչ եմ անում Ալիևին իր երկրում հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- նշել է Հելսինկյան կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44