Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ամփոփել է փետրվարի 11-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում իր գործառույթները։
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Փետրվարի 11-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում (35 օր) գործառույթներս կատարել եմ 15 բնակավայրում՝ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, գ.Թալիշ, Երեւան, Գյումրի, Ստրասբուրգ, Բրյուսել, Վիենա, Փարիզ, Նյու-Յորք, Բոստոն, Փրովիդենս (Ռոդ Այլենդ), Վաշինգտոն, Ռիջֆիլդ (Նյու-Ջերսի)։ Այդ ընթացքում ունեցել եմ մոտ 70 հանրային միջոցառում՝ հարցազրույցներ, ասուլիսներ, հրապարակային ելույթներ, քննարկումներ, հանդիպումներ տարբեր երկրներ ու կառույցներ ներկայացնող հանրային գործիչների, իրավապաշտպանների, փորձագետների, գիտնականների հետ։
Մասնավորապես, հիշարժան են հարցազրույցը Foreign Policy-ին, ասուլիսը ԵՄ խորհրդարանում, ելույթները Բրյուսելի մամուլի ակումբում (քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջեւ), The Fletcher School-ում (մասնագիտական լսարանի առջեւ), Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ռոդ-Այլենդում (հայ համայնքի առջեւ), որպես բանախոս՝ հանրային քննարկումները MIT-ում (հեռարձակվել է www.ABCnews.com կայքում), Johns Hopkins համալսարանում, մասնակցությունը ՀՀ ՄԻՊ կազմակերպած՝ բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների պաշտպանությանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, հանդիպում-քննարկումները ԱՄՆ կոնգրեսականների, ԵՄ խորհրդարանականների, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի ղեկավարության հետ։
Միջոցառումների հիմնական օրակարգային հարցերն են եղել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու մարդու իրավունքների տեսանկյունից դրա հետեւանքները, Արցախում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորմանը միջազգային իրավապաշտպան համայնքի ներգրավան անհրաժեշտությունը, Լապշինի գործը։
Գնում ենք առաջ»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58