Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մտադիր է ապրիլին Եվրասիական տնտեսական միություն դիմում ներկայացնել դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Այդ մասին «Независимая Газета»-ին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Բոգդան Ցիրդյան: Նրա խոսքով՝ դրան փորձում է խանգարել կառավարությունը, որը պատվիրակ է ուղարկում ԱՄՆ՝ խնդրելով օգնել դիմակայել ռուսական ազդեցությանը:
Բոգդան Ցիրդյան հայտնել է, որ ապրիլին երկրի նախագահ Իգոր Դոդոնը համապատասխան փաստաթղթերը կներկայացնի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին, որպեսզի Մոլդովան ստանա դիտորդի կարգավիճակ այդ ինտեգրացիոն կառույցում: Սակայն, նշում է Ցիրդյան, Դոդոնին խանգարելու են՝ նախևառաջ եվրոպամետ կառավարությունը: Այնուամենայնիվ, վերջին շրջանում ԵՄ-ն առանձնահատուկ աջակցությամբ հանդես չի գալիս Քիշնևի նկատմամբ, այդ պատճառով երկրի արտգործնախարար Անդրեյ Գալբուրը մեկնում է ԱՄՆ, Ցիրդյայի խոսքով, «խնդրելու օգնել պաշտպանվել Ռուսաստանից և նախագահ Պուտինից»:
Հաղորդվում է նաև, որ վաղը երկօրյա պետական այցով Ղազախստան է ժամանում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Սպասվում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների արդյունքներով կստորագրվի փաստաթղթերի մեծ փաթեթ: Երկու կողմերն էլ շահագրգռված են տնտեսական և քաղաքական համագործակցության ակտիվացմամբ, սակայն Աստանա-Տաշքենդ աշխարհաքաղաքական առանցքի ստեղծման մասին խոսելը վաղաժամ են համարում:
Փորձագետների կարծիքով՝ բանակցություններում առանցքային են դառնալու առևտրա-տնտեսական և ներդրումային քաղաքականության կատարելագործման հարցերը, որոնք պետք է ներառեն ավելի խորը տնտեսական կապերի նոր ձևաչափերի որոնում, մասնավորապես՝ ոչ հումքային նոր արտադրությունների ձևավորման համար պայմանների ստեղծման միջոցով:
Նշվում է, որ արդեն կա պայմանավորվածություն ավտոմեքենաների, ավտոբուսների և բեռնատարների համատեղ արտադրության ստեղծման վերաբերյալ։ Ղազախստանում համատեղ ավտոմոբիլային արտադրությունների հիմնումն ուզբեկական ավտոարտադրողների փորձն է՝ շրջանցել ԵԱՏՄ-ի շրջանակներում ուզբեկական ավտոմեքենաների արտահանման սահմանափակումները: ԵԱՏՄ-ում ուզբեկական ավտոմեքենաների նկատմամբ գործում են լուրջ սահմանափակումներ: Ղազախստանում նոր համատեղ արտադրությունները պետք է թույլ տան ավտոմեքենաներն ավելի արտոնյալ ռեժիմում արտադրել և վաճառել դրանք ԵԱՏՄ-ի տարածքում, գրում է «Независимая Газета»-ն։
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44