ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով տիկին Ռուսեցկայային ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամության դերը միջմշակութային և կրթական համագործակցության բնագավառներում: ԱԺ նախագահը փաստել է. «Հզոր է այն պետությունը, որտեղ բարձր է կրթական մակարդակը, և ստեղծված են բոլոր պայմանները կրթության զարգացման համար»:
Անդրադառնալով մեր երկրում կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ամեն տարի հայ շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են աշխարհի լավագույն տասնյակում գտնվող բուհեր, այդ թվում՝ Ռուսաստանի: Դա կրթական առաջընթացի վառ վկայությունն է:
Որպես Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում և կարծիք հայտնել, որ այն իրավամբ կարող է ճանաչվել տարածաշրջանում լավագույններից մեկը: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջև համագործակցությունը կկայանա՝ նպաստելով հայ մասնագետների կատարելագործմանը: ԱԺ նախագահը նշել է, որ կրթության բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները մշտապես իր ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:
Մարգարիտա Ռուսեցկայան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հիսունամյա պատմություն ունեցող ինստիտուտի գործունեությունը, հետագա ծրագրերը և Հայաստանի հետ կապված նախաձեռնությունները:
Տիկին Ռուսեցկայան կարևորել է համագործակցությունը մանկավարժական համալսարանի հետ՝ ընդգծելով, որ շատ են անելիքները հայ մանկավարժների վերապատրաստման, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի հետ կապված: Մարգարիտա Ռուսեցկայան անդրադարձել է երկու տարի առաջ մեկնարկած «Ռուսաստանի դեսպաններ» ծրագրին, որը հաջողությամբ իրականացվել է նաև Հայաստանում և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:
Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորը նշել է, որ աշխարհի շուրջ 190 երկրներից, այդ թվում Հայաստանից ինստիտուտն ունի բազմաթիվ ուսանողներ, ովքեր սովորում են հեռակա ուսուցմամբ:
Տիկին Ռուսեցկայան նշել է, որ ինչպես միշտ, այսօր էլ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ և ժամանակն է ձեռնարկել որոշակի քայլեր՝ ռուսաց լեզվի մասնագետների համար կրթական կենտրոն բացելու ուղղությամբ, որպեսզի կրթական ծրագրերը, դասագրքերը և վերապատրաստվելու հնարավորությունն ավելի հասանելի լինի նաև հայ մասնագետներին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58