ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարները Նովրուզ տոնի կապակցությամբ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բանտերում մնացող բոլոր քաղբանտարկյալներին և կատարել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, գրում է contact.az-ը:
Այդ մասին ասված է Հելսինկյան հանձնաժողովի հատուկ հայտարարությունում:
«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ է արձակել քաղբանտարկյալների միայն մի փոքր մասին»,- ասել է հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոջեր Ուիքերը:
«ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել կարծիքների արտահայտման ազատությունը՝ այդ թվում տեղեկատվությամբ և կարծիքներով փոխանակվելու ազատությունն՝ առանց պետական մարմինների միջամտության: Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարի այդ պարտավորությունը՝ ազատ արձակելով ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, որոնք այժմ գտնվում են բանտերում՝ իրենց իրավունքների խաղաղ իրականացման համար»,- ասել է սենատորը:
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը կոչ է արել նախագահ Ալիևին հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարությունը և անհապաղ ազատ արձակել խղճի բոլոր բանտարկյալներին:
Նշվում է, որ 2016 թվականին Ադրբեջանի կառավարությունը Նովրուզի կապակցությամբ համաներմամբ ազատ է արձակել 148 կալանավորի՝ այդ թվում տասնյակից ավելի քաղբանտարկյալների: Այս տարի կառավարությունը համաներման է ենթարկել ավելի քան 400 կալանավորի, բայց ազատ է արձակվել միայն չորս քաղբանտարկյալ:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44