Պոլսո պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին Բեկջյանը, ով օրերս կարճատև այցով մեկնել է Գերմանիա, նամակներ է գրել Պոլսո պատրիարքարան, որոնցից մեկով իրեն փոխանորդ է նշանակել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, գրում է «Արևելք»-ը:
Սահակ Մաշալյանը Գարեգին Բեքչյանի բացակայության ժամանակ պետք է զբաղվի տեղապահի պարտականություններով, իսկ մյուս նամակով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հիշեցրել է տեղապահի ընտրության արդյունքը, նշելով, որ ընտրությունը տեղի է ունեցել մեր եկեղեցու ավանդույթներին համապատասխան, և տեղին չէ ամեն առիթով պարզել Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված թուղթը:
Ըստ աղբյուրի՝ ընտրված տեղապահ Բեքչյանը նամակներից մեկում Արամ Աթեշյանին նաև հիշեցրել է, որ տեղապահի ընտրությամբ դադարում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի պարտականությունները:
Հիշեցնենք՝ պատրիարքի տեղապահի ընտրության հարցը որոշվեց փետրվարի 23-24-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ տեղապահի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Պոլսո պատրիարարքարանում մարտի 15-ին տեղի ունեցած հոգևորականների դռնփակ ժողովի ժամանակ Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ. Բեքչյանին կողմ էր քվեարկել 23 հոգևորական, իսկ Աթեշյանին՝ 11:
Սակայն ընտրություններից հետո Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված մի նամակ, որի համաձայն, պատրիարքի տեղապահի ընտրություններն անօրինական են:
aysor.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47