Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով: Նրանք կերել են տնային պայմաններում մարինացված ծիծակի, վարունգի և լոլիկի պահածոներ:
Դեպքերն արձանագրվել են Արմավիրի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն` բոտուլոթույն: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, ինչը տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս ուտելուց 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն և փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում (միդրիազ), կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:
Բոտուլիզմից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝
խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47