ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններին և դրանց ժամանակացույցին:
ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև ֆինանսների և բրենդների կառավարման ու այլ ուղղություններով: «Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր և միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարա վոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, կարևորել ֆոնդի գործունեությունը շուտափույթ ծավալելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում: «Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն: Կարևորում ենք նման ֆոնդի ստեղծումը, որը բացի տնտեսական արդյունք ապահովելուց՝ կնպաստի մեր երկրում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը»,- ասել է վարչապետը և կարևորեÕ ¬ ՓՄՁ-ների համար արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնող կրթական ծրագրերի կազմակերպումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01