Մեկ շաբաթից ավելի է, ինչ մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս ‹‹մրցավազքի›› մեջ են հայտնվել 5 կուսակցություն և 4 դաշինք, որոնք մինչ մարտի 31-ը ունեն ժամանակ հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերն ու տարբեր ոլորտներում բարեփոխումներ կատարելու սեփական մոտեցումները:
Այս շրջանում աշխատանքային բուռն գործընթացի մեջ են Աժ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական շտաբները: Տարվող աշխատանքների, ապագա ծրագրերի և գալիք ընտրություններից սպասելիքների մասին զրուցել ենք Արաբկիր վարչական շրջանի ‹‹Հ.Յ. Դաշնակցություն›› կուսակցության ռեյտինգային ցուցակով ներկայացված թեկնածու, իրավագետ Սամսոն Հակոբյանի հետ: Վերջինս բնական համարելով թեկնածուների այսչափ ակտիվությունը՝ նշեց.
«Ցանկացած թեկնածուի կողմից աշխատանքային բուռն շրջանը գովելի է ինձ համար, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ սա կյանքի ու մահու կռիվ չէ, ‹‹ես››-ի ինքնահաստատման հարթակ չէ, ուստի պետք է քաղաքական այս ընտրարշավին քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերենք: Փոխադարձ հարգանքը, արդար ու բարկիրթ մոտեցումը պետք է դնել այս ամենի հիմքում»:
Ըստ թեկնածուի կանխատեսելի էր թեժ ու մրցակցային քարոզարշավը, բայց շատ հաճախ լսում է այնպիսի դեպքերի մասին, որոնք անձամբ իր համար անընդունելի ու անհասկանալի են.
«Մարդուն սպառնալ, վիրավորել կամ պահանջել, որ ընտրի այս կամ այն թեկնածուին ըմբռնել չեմ կարող: Մեր երկիրը փոքր է ու ամեն բան միանգամից տարածվում և հասանելի է դառնում բոլորին: Հավատացեք՝ խոսքը շատ ավելին արժե, քաղաքացու հետ պետք է շփվել, խոսել ու լսել նրան, թույլ տալ՝ նա ազատորեն կատարի իր ընտրությունը: Դուք մեզ մոտ կնկատեք, որ քաղաքացիներն ազատ ելք ու մուտք ունեն. մենք սիրով ենք շփվում նրանց հետ ու ուզում ենք, որ յուրաքանչյուրի քվեն ստանալուց առաջ արժանանանք նրանց վստահությանը»:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում ‹‹Հ.Յ. Դաշնակցություն›› կուսակցությունը ռեյտինգային ցուցակով առաջադրել է տասներկու թեկնածու, որոնցից քվեաթերթիկում երրորդը հենց Սամսոն Հակոբյանն է, ով ինչպես իր դաշնակցական ընկերներին, այնպես էլ առաջադրված մյուս թեկնածուներին մաղթեց հաջողություն և , որ ամենակարևորն է՝ խաղաղ, քաղաքակիրթ և արդար ընտրություններ:
12:04
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34