Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Դատախազությունը Պակ Կըն Հեին կասկածում է կոռուպցիոն 13 գործերի մեղսակցության մեջ, որոնց խառն է նրա մտերիմ ընկերուհին՝ Չխվե Սուն Սիլը, որը ձերբակալվել է անցյալ տարվա վերջին:
Ավելի վաղ նշվել է, որ Պակ Կըն Հեի հարցաքննությունը տեւել է 14 ժամ եւ ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ: Նա պետք է դատախազության շենքից հեռանար՝ նախապես ստուգելով գրառված ցուցմունքների ստուգությունը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Պակ Կըն Հեն դատախազությունում կայացած հանցաքննության ընթացքում մերժել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Դրա սկսվելուց առաջ նախկին նախագահը ներողություն է խնդրել եւ խոստացել է անկեղծորեն համագործակցել հետաքննության հետ:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն
ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:
Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44