Նախաբանի փոխարեն հիշեմ մի ճշմարտություն-եթե մարդ մի անգամ խաբվում է,դա պատահականություն է,երկրորդ անգամ`զուգադիպություն,իսկ եթե նույն մարդը երրորդ անգամ է խաբվում,ուրեմն բնավորություն է/խասյաթ/:Երբ Խաչատուր Վարագյանը դարձավ քաղաքապետ`/2008./շռայլ խոստումներ տալով,համոզելով,խաբելով,պատահականություն էր մեր խաբվելը:Երբ վերջերս նրա եղբայրը`Մխիթարը,դարձավ քաղաքապետ,դարձյալ նույն ճանապարհով,մեր խաբվելը զուգադիպություն էր:Եվ եթե մենք այսօր արդեն երրորդ անգամ խաբվենք սին խոստումներին/հիշենք`Խ.Վարագյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ/ուրեմն մենք խաբվելու խասյաթ ունենք:Հա սրանց խաբելը,հա էլ մեր խաբվելը:Բանն այն է,որ Վարագյաններն հրաշալի տիրապետում են էս խեղճ ու կրակ ժողովրդին խաբելու արվեստին:Թե մենք ենք շատ միամիտ:Խաչատուր Վարագյանը քաղաքապետ եղած ժամանակ ահագին թեթև ձեռք ուներ:Քարը քարին դնող արթիկցիներին հակառակ`քարը քարից իջեցրեց,որը քանդեց,որը ծախեց,որն էլ իրենով արեց:Բավական մի մեծ թաղամաս/,,Շուշի մայլա,,/թողեց առանց մանկապարտեզ`սեփականցրեց:Կարծես այդ շենքն իրեն ավելի լուրջ նպատակների համար էր պետք:Նա մանկության անմոռանալի տարիներին մանկապարտեզ հաճախելուց զրկեց մի ամբողջ թաղի փոքրիկների,գործազուրկ դարձրեց բազմաթիվ աշխատողների/ :Էսօր աշխատատեղեր բացելուց են խոսում: Տնաշենը կարծես աչք ուներ այն տարածքների վրա,որտեղ իրենց առօրյայի մի մասն էին անցկացնում երեխաները:Նույն ոգևորությամբ քանդեց զորամասի մոտի/городок/ խաղահրապարակը ու ,ճիշտն ասած,որևէ այլ բանի չվերածեց..Ձեռք բերեց մի հսկայական տարածք,որ իբր պիտի ծառայեր նավթավերամշակման-նավթարդյունաբերական նպատակների,,/нефтебаза/մարդու ծիծաղ է գալիս,որովհետև մինչև հիմա անարդյունավետ ծառայում է անձրևին,քամուն,արևին կամ մոտերքում արածող անասուններին:Բայց ավելի խորը ցավով անդրադառնամ մի այլ քանդոցի,որ փոխանակ հիմնահատակ անեին մեծարգոները,կարելի էր մշակութային օջախ,տուն-թանգարան դարձնել:Վարագյանների կողմից վարպետորեն քանդեմ-ծախեմի զոհ դարձավ արթիկցիներիս սիրելի <<Տուֆի ակումբը>>/քաղաքային կուլտուրայի տունը/:Ձեռքի հետ մաքրվեց այն տան տարածքը,որտեղ իր մանկապատանեկան տարիներն էր անցկացրել աշխարհահռչակ երաժիշտ,մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:Տեսնես այդ համեստ հանճարը գիտի,որ իր հայրենի բնօրրանն է քանդվել Վարագյանի թեթև ձեռքով:Դա դեռ քիչ էր,էդ քարաշատ քաղաքում էլ չի գտնվել մի քար,որի վրա գոնե գրեին`,,այս տանը ապրել է Տիգրան Մանսուրյանը,,:ՈՒ հիմա ապամոնտաժի վարպետը բացել է խոստումների ..գանձարանը,,:Նա ձգտում է դառնալ պատգամավոր ՀՅԴ ռեյտինգայինով,ու էդ խոստումների շարքից`էլ բիզես կենտրոններ,էլ կարի արտադրամաս`ուսումնական կենտրոնով, էլ գորգագործական ֆաբրիկա, էլ մանկապարտեզների վերանորոգում,բարերարների խոստումներ/դրանք на всякий , престижи համար,/:Էլ որն ասեմ,էլ որը բիզնեսմեն եղբայրներին:Տո մեկը չկա,ասի`տղեեեեք,էն ժամանակ,որ դուք բիզնեսի զարգացման հնարավորություններ ունեիք,էս միամիտ արթիկցիները խորունկ քնած էին:Երևի քաղաքում առաջինը դուք ունեիք հսկա ռեստորանային համալիր/20 տարի առաջ/:էդ ինչ լավ աշխատեցրիք/կարծեմ կարդացողներն հասկացան,որ կատակի ժանրից էր/ Կամ այդ նուն տարածքում մի քարհանք ունեիք,ինչ արեցիք:Դրսից գալիս մեր հանքերն աշխատեցնում են,հարստանում,վերջում նորից նույն հանքը մեզ վրա ծախում, գնում :Արթիկցու համար հանքում աշխատելը տասնյակ տարիներ տուն պահելու միջոց է եղել:Աշխատատեղ չէր:Կամ մի հացի փուռ ունեիք ,բայց սա արդեն լուրջ,որտեղ ամենահամեղ հացն էր թխվում անձամբ Վարագյանի ձեռքով,ու դեռ հերթ պիտի կանգնեինք,որ հաց առնեինք:Ինչ եղավ,արթիկցիները թարգեցին հաց ուտելը:Ինչու չկարողացաք աշխատեցնել:Ջուրն առուն ընկած հեռանկարային բիզնեսները չկարողացաք զարգացնել:Հիմա էլ թազա հավ,թազա ձու:Ոնց ենք խաբվում մենք,ու ամեն անգամ գոհացնում խաբողներին:Հիմա էլ Ղազախական հովերով ենք տարվել:Ոչխարաբուծությունից են խոսում`միանգամից չորս գառ տվող:Բոլորիս ոչխարաբույծ դարձնելու միտում ունեն երևի,կունենանք նաև կոլխոզ ու կոլխոզի նախագահ:Հայ-հայ-հայ….Բա ձիաբուծության պլանները…Վայ խեղճ արթիկցիներ,սրանից հետո ավանդական ուտեստների փոխարեն կուտեք ու կհյուրասիրեք ղազախական բալյաշ.ու, հավանաբար,կումիսը կդառնա բրենդային ըմպելիք Արթիկում:
Իրենք խաբում են քիչ է,էն խեղճ Քրիստիան Գելիջին էլ է ստիպված կրկնում:Իր խոսքում նա ասում է,իբր կարի արտադրամասում աշխատելու համար արդեն 895 հոգի հերթագրված են,,անշուշտ ուզում էր ասել`խաբված:Հիմա էլ աչքի տակ են առել դպրոցը,ավելորդ են համարում,աննպատակահարմար :Ատում են կրթօջախները,երևի դրանք նրանց անբավարար գնահատականների ,,շտեմարան,,են եղել:
Դե, սիրելի համաքաղաքացիներս, համաԽԱԲՎԱԾ լինենք,թե համաԽՄԲՎԱԾ: Իհարկե`երկրորդը…..
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47