Ես միշտ մտածել եմ, որ ոչ ոք իրավունք չունի մարդկանց հայրենասիրության չափն ու ուժգնությունը որոշելու, քանի որ դա ավելի շատ ոչ թե գաղափարախոսություն, այլ զգացմունք է, իսկ այլոց զգացմունքների մեջ մտնել ու դրանց անկեղծության մասին ենթադություններ անելը, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Բայց կարդալով Ժիրայր Սեֆիլյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա կոչ է անում Հայոց բանակի սպաներին և զինվորներին միանալ իր թիմին և ազատագրել քառօրյա պատերազմից հետո թշնամու ձեռքն անցած 800 հա հողակտորը, ակամա կանգնում եմ այն մտքի վրա, որ կիսապատերազմական այս օրերին սա առավել քան սադրիչ և վտանգավոր հայտարարություն է, որի լրջությունը Ժիրայր Սեֆիլյանը կամ չի հասկանում՝ այդ հողակտորը հետ բերելու ցանկությունից կուրացած, կամ միտումնավոր փորձում է ընդվոզումներ հրահրել բանակում։ Ես իհարկե ամբողջ ուժով ուզում եմ հակված լինել առաջինին, բայց այստեղ իմ վերաբերմունքը չէ խնդիրը։ Այստեղ խնդիրը այս հայտարարության հետևանքներն են։
Նախ անկախ ամեն ինչից՝ հայոց բանակը մարտունակ է և հիմնականում, ինչպես քառօրյա պատերազմում, այնպես էլ դրանից առաջ, կարողացել է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, և այսպիսի հայտարարություն անելը նշանակում է անհիմն անվստահություն սերմանել հասարակության և որ ամենավտանգավորն է, զինվորիների մեջ բանակի համակարգվածության և կազմակերպվածության նկատմամբ։
Երկրորդ։ Այո մեր ռազմական անցյալը հարուստ է եղել նաև ֆիդայական կռիվներով, այդպես մենք հաղթեցին 90-ականների պատերազմը, սակայն այս ավելի քան 20 տարվա ընթացքում պատերազմն այնքան է փոխվել, որ պարտիզանական խմբերը շատ քիչ բան են որոշում այստեղ։ Մենք կարող ենք ընդամենը ռազմարվեստ ներմուծել դրանցին ինչ-ինչ տարրեր, բայց դրանցով այս պայմաններում հող հետ բերել չենք կարող, հատկապես այն դեպքում երբ դարեր շարունակ կանոնավոր բանակի մասին ենք երազել, ստեղծել ենք այդ բանակը, որն արդարացրել է իրեն։ Հիմա որն է իմաստը հետ գնալու։
Չորրորդ։ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանատվություն կկրի այն սպաների և զինվորների համար, որոնք հանկարծ լսեն իրեն՝ ա. լքեն շարքերը՝ Ժիրայրի «բանակը» համալրելու համար, բ. ինչ-որ ռազմական գործողությունների դիմեն առանց պաշտպանբական գերատեսչության համապատասխան հրամանների։ Սա նման է Ժիրայրի նախորդ՝ վարկային պարտավորությունները չկատարելու հասարակությանը ուղղված կոչին։ Դե պատկերացրեք, թե քանի հոգի կկորցներ իր տունը, կհայտնվեր դատարաններում, եթե հետևեր նրա խոսքերին։
Հինգերորդ։ Սա պետություն է,անկախ նրանից, թե ինչ թերություններ ունի այն, և թե արդյոք Սեֆիլյանը լեգետիմ համարում է այս իշխանությունների թե ոչ, այս օրերին նման հայտարարություններ անելը նշանակում է պետական կայունությունից դեպի քաոսային իրավիճակ ձգտել, իսկ պատերազմը դեռ չի վերջացել։
12:17
12:03
11:47
11:22
11:02
10:44
10:17
10:02
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47