Ծառուկյան. Հայաստանի միակ փրկությունը այդ 15 կետերի իրականացնումն է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սյունիքի մարզում նախընտրական հանդիպումները շարունակվեցին Սիսիանում:
Նախքան ելույթի հիմնական դրույթները ներկայացնելը, նա հայտարարեց, որ ժողովրդի վիճակը այնքան է ծանրացել, որ միակ հարցը, որ հուզում է քաղաքացուն` այնպես անել, որ իր երեխան սոված չքնի, վաղվա մասին ոչ ոք չի մտածում ` օրվա խնդիրը խեղդում է, մինչդեռ մարդիկ պետք է մտածեն նաև ապագայի մասին ու կապեն այդ ապագան միայն հայրենիքի հետ, ոչ թե այլ երկրների, միայն թե ընտանիք կարողանան պահել: «Բոլոր մարզերում, ուր ես այս օրերին լինում եմ, նույն պատկերն է` ծայրահեղ վատ վիճակ, հուսահատություն:
Այս երկրում փոփոխություն հնարավոր է անել միայն մեր 15 կետերի իրագործմամբ, ու դա ասում են նաև մեր միջազգային գործընկերները, որոնք ողջունել են մեր ծրագիրը ու հայտարարել, որ Հայաստանի միակ փրկությունը այդ 15 կետերի իրականացնումն է: Անկախ նրանից, թե ով կհաղթի` կարևորը իրագործումն է»,- ասաց նա:
«Հնարավորություն տվեք, որ մենք համակարգ փոխենք, օրենք փոխենք, որ պաշտոններ զբաղեցնեն նրանք, ովքեր սրտացավ են ու ուզում են մի բան անել այս երկրի համար: Իշխանափոխություն եք ուզո՞ւմ` տվեք մեզ այդ հնարավորությունը,մենք ամեն ինչ կփոխենք, մեղավորներին էլ կպատժենք: Այլապես հետագա տարիների էլ ավելի վատ է լինելու, եթե մեր 15 կետերը կյանքի չկոչվեն»,- ասաց նա ու հորդորեց վատամարդ չդառնալ սեփական ապագայի հանդեպ, սխալ ընտրություն չանել սրան-նրան խաթր անելով. «Եթե այս անգամ էլ սխալ որոշում կայացնեք` սա է լինելու. օր-օրի գործազրկությունը ավելանալու է, արտագաղթի տեմպերը մեծանան, մարդիկ թողնեն ու հեռանան: Մի վախեցե'ք ոչ մեկից, ու ձեր ընտրությունը կատարեք միասնական»,- հավելեց նա:
Նշենք, որ Սիսիանում Գագիկ Ծառուկյանը այցելեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, ինչպես նաև ներկա գտնվեց իր անձնական միջոցներով կառուցված սպորտդպրոցի բացման արարողությանը:





12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47