Թուրքական t24.com.tr կայքի սյունակագիրներից Նուրջան Բայսալը, անդրադառնալով նախօրեին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության բազմահազարանոց հանդիսավոր արարողությանը, գրել է, որ Նովրուզը տոնելու եկած մեծ բազմությունը երկու հիմնական ուղերձ ուներ երկրի իշխանություններին:
«Առաջինը` մենք այստեղ ենք՝ չնայած բոլոր ճնշումներին ու բռնությանը: Երկրորդ ուղերձը` քրդերը «Ոչ» են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգին: Չնայած բոլոր արգելքներին՝ հարյուր հազարավոր մարդիկ հրապարակներում են, այս տարի Նովրուզի տոնին դրոշակների վրա միայն մի բառ կա գրված` «Ոչ», - գրել է սյունակագիրը:
Նշենք, որ Նովրուզի տոնակատարությունների իրականացումը երկար տարիներ արգելվել է Թուրքիայում` որպես ազգային ու քրդամետ քարոզչություն, ինչպես նաև՝ անվտանգության նորմերից ելնելով: Այդ արգելքը չեղարկվել է միայն վերջին տարիներին, այն էլ`մասամբ:
Նովրուզի տոնակատարությունը Թուրքիայում քաղաքական բնութագիր է ստացել նաև մեկ այլ պատճառով. 2013թ.-ին քրդական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանը Նովրուզի ժամանակ հանդես եկավ պատմական հայտարարությամբ՝ կոչ անելով քուրդ զինյալներին վայր դնել զենքը և դիվանագիտական պայքար սկսել քրդերի իրավունքների համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01