ARM | RUS |

Աշխատում ենք առաջնագծում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բանակցային գործընթացը մեզ համար առավելագույն լավ պայմաններում անցնի. Լևոն Մնացականյան

22.03.17 | 15:24

«Հետքի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

- Իրավիճակը սահմանին ինչպիսի՞ն է այժմ, ինչպե՞ս եք բնութագրում այն։

- Կարելի է ասել, որ համեմատած նախորդ ամիսների ու հատկապես ապրիլյան առճակատմանը հաջորդած մի որոշակի շրջափուլում տեղ գտած սրացումների հետ` լարվածության անկման միտում է գրանցվել: Դա, մանավանդ, նկատելի է վերջին օրերի ընթացքում, մասնավորապես ս.թ. փետրվարի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը չեզոքացնելուց հետո: Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ էր իրեն պահում առաջնագծում և մոտակա խորքում, ինչն արտահայտվում էր զորքերի տեղաշարժերով կամ ականանետային ու դիպուկահարային գործողություններով, ապա դրանից հետո, կարծես թե ձեռնպահ է մնում գնալ բացահայտ սրացումների: Այնպես որ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վիճակն անհամեմատ հանգիստ է:

- Իսկ հնարավո՞ր է, որ դա ավելի շատ բանակցային այս գործընթացներով է պայմանավորված։

- Միգուցե, բայց ես ավելի շատ հակված եմ ստեղծված իրավիճակը կապել փետրվարի 25-ին տեղի ունեցածի հետ։ Չեմ բացառում նաև, որ այս դադարը ժամանակավոր է և նպատակաուղղված է ներքին դժգոհությունների մարմանը, որոնք հիմնականում պայմանավորված են չարդարացված կորուստներով։ Ակնհայտ է նաև, որ հակառակորդի զինված ուժերում դժգոհություններ կան իրենց ղեկավարության նկատմամբ... Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման:

- Սովորաբար, Նովրուզից առաջ և այդ ընթացքում ինչ-որ գործողություններ կատարում են, միգուցե դրա՞ն են սպասում։

- Նախկինում եղել են նման դեպքեր։ Սովորաբար, աշխատում էին մուսուլմանական տոն օրերին հատուկ խմբերի գործողություններով ինչ-որ խնդիրներ լուծել։ Թե ինչ են մտածում հիմա, դժվար է ասել: Բայց որ մենք պատրաստ ենք, նորից եմ ասում, ցանկացած զարգացման, դա հաստատ է:

- Հակառակորդի գործողություններից երբեմն կարելի է ենթադրել, որ իրենք տեղյակ չեն, որ ՊԲ-ն գիշեր-ցերեկ առաջնագծի դիտարկում է անում։ Փետրվարի 24-25-ի գործողության տեսանյութերը դիտելիս մտածում ես, որ ոչ գրագետ գործողություն են անում տեսանկարահանվող տարածքում։

- Չէի ասի, որ չգիտեին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք մեր հակազդիչ գործողություններով հակառակորդին ցույց ենք տվել, որ իրենց կողմից ձեռնակվող ցանկացած սադրիչ քայլի հետևում և անհրաժեշտության դեպքում պատասխան ենք տալիս: Այստեղ խնդիրը, երևի այլ բանում է՝ նրանք, կարծես թե չեն պատկերացնում մեր կողմից իրականացված գործողությունների ծավալները: Իսկ մենք մեր պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ ինժեներական, տեխնիկական և հարակից մյուս աշխատանքները իրականացնում ենք ամբողջական ծավալով, ինչը մեզ հնարավորություն է տալիս լիովին և լիարժեք հսկողություն սահմանել ողջ առաջնագծի երկայնքով: Այլ հարց է, որ ի տարբերություն նրանց, մենք մեր պաշտպանական համակարգերը տեղադրում ենք բացառապես անտեսանելի և բավականին լավ քողարկված տեղանքներում:

- Այսինքն՝ նրանք չգիտե՞ն մեր սարքերի տեղերը։

- Իհարկե, չգիտեն։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ խոսել դրանց կիրառման արդյունավետության մասին:

- Իսկ իրենց անօդաչուները հետախուզություն չեն անու՞մ։ Ընդհանրապես, շա՞տ են անցնում սահմանը։

- Ս.թ. մարտի 4-ին, երբ մեր կողմից խփվեց հերթական անօդաչու թռչող սարքը, հակառակորդը կարծես թե այլևս ձեռնպահ է մնում դրանց կիրառումից: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի թռիչք ընդհանրապես չի արձանագրվել։ Սահմանի հատում չի եղել։ Միգուցե իրենց մոտ ուսումնական նպատակով թռիչքներ կատարվել են, բայց այդ դեպքից հետո ոչ մի անօդաչու թռչող սարք մեր սահմանը չի հատել։

- ORBITER տեսակի անօդաչուն խփելը, մի տեսակ, շատերի համար անակնկալ էր, ինչպես է խփվել։

-Ինձ թվում է` հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, կարևորն այն է, որ մենք մեկ անգամ չենք ցույց տվել անօդաչու սարք խոցելու մեր հնարավորություններն ու պատրաստականությունը։ Միայն կարող եմ ավելացնել, որ առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարք։

- Եթե ամփոփենք, սահմանի քանի տոկոսն է ապահովված սարքավորումներով։

- Գրեթե ամբողջությամբ։

- Ապրիլյան հարձակման մեկ տարին է լրանում շուտով։ Եթե ամփոփենք, Ադրբեջանի այդ ռազմական գործողությունը մեզ ի՞նչ դասեր տվեց։ Քանի որ հսկայական աշխատանքներ դրանից հետո կատարվեցին, որոնք նախկինում չէին կատարվում։ Եթե ապրիլյան գործողությունները չլինեին, այս աշխատանքերն էլ երևի չէին լինի, կամ էլ այս չափով չէին լինի։ Անհնար էր այս չափով կատարել, կարճ ժամանակում այսքան ճանապարհ վերանորոգել, ինժեներական այլ աշխատանքներ կատարել։

- Ասել, որ նախկինում չէին կատարվում նման աշխատանքներ, ճիշտ չէ: Բանակի առաջնագծի ամրապնդման ուղղությամբ միշտ էլ կատարվել են համապատասխան քայլեր, այլ հարց է, թե ինչ ծավալի և ինչ ինտենսիվությամբ: Պարզապես այն ժամանակ խտություններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա է՝ 100 տոկոս։ Այսինքն՝ ապրիլը չի մեզ հուշել, ստիպել կատարել այս աշխատանքները։ Ապրիլն ընդամենը մեզ հուշել է, որ ավելի արագ կատարենք։ Տեմպերն ենք արագացրել։ Բայց այն ծավալով, որ պետք է կատարվեր, մինչև ապրիլ արդեն սկսվել էր և իրականացվում էր։ Ապրիլը մեզ հուշեց, որ հակառակորդն իր մարտավարությունը որոշակիորեն փոխել է։ Ապրիլյան պատերազմը մեզ որոշ բաներ հուշել է, և մենք մեր զորքերի պատրաստվածության մեջ ենք որոշակի փոփոխություններ մտցրել։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գիշերային ժամերի պարապմունքներին, գիշերային հրաձգություններին։ Չկա մի զինծառայող, որ այս ուսումնական փուլում մի քանի անգամ գիշերը հրաձգություններ կատարած չլինի։ Եվ այստեղ մեր նշաձողը եղել է ոչ թե բավարար գնահատականով բավարարավելը, այլ լավ և գերազանց արդյունքի ապահովումը գիշերային հրաձգությունից։ Մեր դիպուկահարների պատրաստվածության մեջ մեծ փոփոխություններ ենք կատարել՝ հաշվի առնելով և ապրիլյան գործողությունները, և ապրիլից հետո դիպուկահարային պատերազմի պահանջները։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր դիպուկահարաները մի քանի գլուխ բարձր են հակառակորդի դիպուկահարներից։ Այդ մասին են փաստում ինչպես մեր հետախուզության տվյալները, այնպես էլ հակառակորդ կողմի ունեցած կորուստները:

- Մամուլում անընդհատ հրապարակումներ են լինում, տարբեր կենտրոններ արձանագրում են, որ Ադրբեջանը նոր զինտեխնիկա է գնում։ Պաշտպանության բանակը կարողանու՞մ ենք համալրել համապատասխան զինտեխնիկայով:

- Իհարկե։ Մեր զինանոցն էլ է զարգանում, համալրվում արդիական միջոցներով։ Եղածը կատարելագործվում է, համակարգեր են տեղադրվում։ Աշխատում ենք, որպեսզի բոլոր միջոցները ձեռք բերվեն, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և 2017 թվականի վերջին տարբերությունն ավելի ակնհայտ կլինի։ Այն, ինչ իրենք ձեռք են բերում, չէի ասի, թե կատարելապես տիրապետում են դրանց կիրառմանը։ Մի հարց է ունենալ, այլ հարց՝ դրանք կիրառել։ Եթե ունեն, չի նշանակում դրանց կիրառմանը տիրապետում են։ Նրանց մոտ այդ զենքերի կիրառման օգտակար գործողության գործակիցը, կարելի է ասել, շատ ցածր է՝ 0,2-0,3 տոկոս։ Նման եզրահանգման եմ եկել հատկապես ապրիլյան չորսօրյա առճակատումից հետո իմ կողմից արված համակողմանի դիտարկման արդյունքում։

- Իսկ բանակցային այս գործընթացից տեղյա՞կ եք։

- Մենք մեր գործով ենք զբաղված։ Իսկ բանակցային գործընթացով զբաղվում է մեր քաղաքական ղեկավարությունը։ Մենք աշխատում ենք, որպեսզի առաջնային գծում այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի բանակցային գործընթացը մեզ համար առավելագույն լավ պայմաններում անցնի, ավելի ամուր դիրքերից խոսենք իրենց հետ, միշտ թելադրողի դերում լինենք։

- Հիմա կարողանու՞մ եք դա անել։

- Համարում եմ, որ, այո։ Ալիևի վերջին հայտարարությունը Ֆրանսիայում, թե իրենք պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ, խոսում է այն մասին, որ իրենք ստիպված են դա անել... Իհարկե, չէի ասի, թե իրենք իրոք ցանկանում են հարցը լուծել այնպես, ինչպես պահանջում է առողջ տրամաբանությունը, բայց, համենայնդեպս, ստիպված են, թեկուզ ներքուստ, հետևել խաղի այն կանոներին, որոնց թելադրողն այսօր մենք ենք։

- Դուք՝ ոչ որպես նախարար, որպես Արցախի հանրապետոթւյան քաղաքացի, ինչ եք պատկերացնում, երբ խոսում են զիջումների, փոխզիջումների մասին։

- Եթե մենք խոսում ենք Արցախի Հանրապեության անկախության վերջնական ճանաչման մասին, կարելի է նստել, բանակցել ինչ-որ հարցի շուրջ։ Առաջին հերթին անկախության հարցն է։ Անկախությունը կա, կարելի է նստել ինչ-որ հարցի շուրջ խոսել, բանակցել, բայց եթե անկախությունը չկա, չի ճանաչվում, որևէ բանի մասին խոսելու անհրաժեշտություն ես այստեղ չեմ տեսնում։ Սա բոլորի կարծիքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47