Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Բերակչյանի ծնողները սեղան էին գցել ու պատրաստվել որդու ծննդյան օրվան այնպես, ինչպես նախորդ տարիներին: Հավաքվել էին հարազատներն ու ընկերները՝ նշելու Տիգրանի 20-ամյակը, ով ապրիլյան պատերազմին հերոսացավ ծառայակից ընկերների հետ միասին՝ կյանքի գնով պաշտպանելով Ջրականի (Ջաբրայիլի) դիրքերից մեկը:
Հենց Տիգրանի ծննդյան օրը Երեւանի Կ. Զարյանի անվան թիվ 117 դպրոցում, որտեղ սովորել է հերոսը, բացվեց նրա անունը կրող դասարան: Բացման արարողությունը կատարեց հերոսի եղբայրը՝ Նարեկ Բերակչյանը:
Տիգրանի դասղեկ Գոհար Գասպարյանը Տիգրանին բնութագրեց որպես պարտաճանաչ, աշխատասեր ու բարեխիղճ տղա, ով սկսած գործը միշտ ավարտին էր հասցնում:
«Հենց այդ հատկությունն էլ դրսեւորեց պատերազմի ժամանակ. մինչեւ վերջ պայքարեց: Հայրենասեր տղա էր նա, առհասարակ իմ դասարանում բոլորն են այդպիսին, համոզված եմ՝ նրանցից ով էլ լիներ, նույն կերպ կվարվեր: Այսօր մենք հպարտանում ենք Տիգրանով, բայց միաժամանակ ցավ ենք ապրում: Երբ Տիգրանի անունը տալիս էինք, գլխիկոր, լուռ մոտենում էր, ուզում եմ հիմա ասել՝ բարձր պահիր գլուխդ, Տիգրան ջան, բոլորը քեզնով հպարտանում են»,- ասաց տիկին Գասպարյանը:
Դպրոցում Տիգրանի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-ը հերոսի ծնողներին շնորհեց կազմակերպության հուշամեդալը:
Կազմակերպության անդամ Ալլա Նիկողոսյանի խոսքով՝ հերոսը եւս մեկ անգամ ապացուցեց հայ զինվորի ուժը:
«Փառք մեր բոլոր տղաներին, նրանք կրկին ապացուցեցին, որ հզոր է հայի հոգին, նրանք շարունակեցին 90-ականներին պայքարող տղաների գործը: Տիգրանը հերոս տղա է, սերժանտ էր, ուներ իր դասակը, շատ լավ զինվոր էր. հրամանատարական կազմի հետ զրուցելիս համոզվեցինք, որ նա իրոք նվիրյալ հայորդի է»:

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47