ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը 06.03.2017թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի (արտոնագիր թիվ 707) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից։
«Դիմումի հիմքում դրվել է «Մարտ ամսվա ընթացքում ձայն կհանեն Ձենով Օհանը և Քեռի Թորոսը․ «Սասնա ծռերն» ուղերձ են հղում» վերտառությամբ www.hraparak.am համացանցային կայքի հրապարակումը:
Դատախազությունը գտել է, որ փաստաբանը դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից` փաստաբանական գործունեությանը չվերաբերող հարցերով իր վստահորդների հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Ավելին՝ որոշակի ձևակերպումներով տեղեկություններ է հայտնել մարտ ամսվա ընթացքում սպասվող իրադարձությունների և դրանց մասին իր իրազեկվածության մասին:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ՀՀ փաստաբանների պալատին 14.03.2017թ. ներկայացված գրավոր դիրքորոշմամբ տեղեկացրել է, որ վերը հիշատակված հոդվածը վերաբերում է իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի քաղաքական գործունեությանը, դրանում արծարծված են նրա քաղաքական հայացքները, և ինքը՝ որպես Պ.Մանուկյանի պաշտպան, տարածելով իր պաշտպանյալի գաղափարները, լրագրողին հայտնել է, որ Սասնա ծռերը մարտ ամսին քաղաքական հայտարարություններ են անելու:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի և փաստաբան Հարություն Բաղդասարյանի գրավոր դիրքորոշման քննարկման արդյունքում 22.03.2017թ. №69-Ա որոշմամբ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ»,-ասվում է ՓՊ հաղորդագրությունում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58