Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, պայմանագրային զինծառայող Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա զոհվել էր ապրիլի 4-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում:
Վրեժի ընկերը՝ Հայկ Մարտոյանը, ով նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում, ասում է, որ Վրեժը նրա համար լոկ ծառայակից ընկեր չէր. միմյանց ճանաչել են շուրջ 3 տարի, միասին դիրք են պահել, նույն խրամատում եղել, բայցեւ մտերիմ ընկերներ են եղել զինծառայությունից դուրս:
«Շատ յուրահատուկ բնավորություն ուներ Վրեժը, հանդարտ էր ու հավասարակշռված: Նրա համար իր հայրենիքն ընտանիքի պես էր, ու ծառայության ընթացքում իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր կատարում էր ճշտապահությամբ, ամեն ինչ պատշաճ կերպով ու տեղին: Իր բնավորության համաձայն ժամացույցի պես էր աշխատում: Շատ կարգապահ էր, քիչ խոսող, շատ մտածող, նույնն էլ պահանջում էր մյուսներից: Ընկերությունն ընկերություն էր, ծառայությունն էլ ծառայություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է հերոսի ընկերը:
Միասին անցկացրած շատ ու շատ պահեր, զրույցներ են մնացել ընկերոջ հիշողության մեջ, սակայն հատկապես հստակ հիշում է ապրիլյան օրերը, երբ միասին էին պայքարում հակառակորդի դեմ:
«Ամսի 2-ի գիշերը տագնապ տվեցին, խնդիր ստացանք, որ մեկնենք Արցախ՝ նշված վայրը, գնացինք, դիրքավորվեցինք, սկսեցինք դիտարկումները, այդ ընթացքում տարբեր խնդիրներ էինք ստանում, հակառակորդին բախվում տարբեր կողմերից: Այդ չարաբաստիկ 4-ի առավոտյան հակառակորդն անակնկալի եկավ՝ տեսնելով, որ նրանց համար չնախատեսված ուղղությամբ էինք դիրքավորվել, ու հրետանու ուղղությունը փոխեց մեզ վրա: Արկակոծեցին Վրեժենց խրամատը, որի հետեւանքով երկու զոհ եւ երկու վիրավոր ունեցանք: Վիրավորներին տեղափոխեցինք, նրանց մարմիններն էլ դուրս բերեցինք»:
Զինծառայողն ասում է՝ ընկերներն ընկան, որ իրենք ապրեն. այդպես էլ լինելու է, շարունակելու են ապրել ու կատարել ընկերների կիսատ թողած գործը: «Դժվար է հատկապես, երբ սեփական աչքերով ես ամեն ինչ տեսնում: Վրեժենք իրենց մարմնով պահեցին ընկերների կյանքը: Մենք պարտական ենք նրանց»:
Վրեժ Սարգսյանի հետ միասին նույն խրամատում զոհվել էր նրա մտերիմ ընկերներից մեկը՝ հերոս Հարություն Աբրահամյանը:
Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր: ՀՀ զինված ուժերում ծառայում էր 2013 թվականից: Ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ Վարդանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47