Այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ոչ պաշտոնի, ոչ գումարի, ոչ էլ ճանաչման կարիք ունի ու որ ամեն ինչի հասել է: ,,Իմ միակ նպատակը, իմ միակ ցանկությունն այսօր ձեր մատից փուշ հանելն է, երկրում համակարգ ու օրենք փոխելն է, որ մարդիկ հուսահատությունից դուրս գան: Ես այս օրերին մարզերում եմ լինում ու տեսնում եմ մարդկանց աչքերում այդ ահավոր հուսահատությունը ու հենց դա է, որ մենք պետք է փոխենք»,– ասաց նա։ Ծառուկյանը ճամբարակցիներին ներկայացրեց դաշինքի առաջնահերթ 15 կետերը՝ թոշակների բարձրացում, վարկային տոկոսների նվազեցում 3-5 տոկոսի, փոքր ու միջին բիզնեսին հարկային արտոնությունների տրամադրում, ավանդների վերադարձ: Քանզի հավաքվածների թվում շատ էին նաև տարեցները, Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց հատկապես այդ վերջին դրույթը՝ նշելով, որ իրենց ավանդների վերադարձը հնարավոր է և իրենք այդ հարցը ևս ամրագրել են առաջնային ծրագրում. «Պետք է սառեցնել կուտակային հիմնադրամը, և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները, ինչպես նաև վերադարձնել ԽՍՀՄ ավանդները»,- ասաց նա: Գագիկ Ծառուկյանը կարևորեց մարզերի զարգացումը, ինչի համար, նրա խոսքով, անհրաժեշտ են ներդրումներ՝ առանց ներդրման ոչ մի տնտեսական աճ չի կարող լինել, մարզերը չեն կարող զարգանալ: «Եթե չես կարող անել՝ մի արա, մարդկանց անեծքի տակ մի մտի: Մարդիկ մի անգամ են ապրում, ուզում են լավ ապրեն՝ երեխաների հարսանիք անեն, թոռներին լավ պահեն: Մարդկանց միայն հնարավորություն է պետք տալ աշխատելու, նորմալ ընտանիք ու տուն պահելու, հո ողորմություն մարդիկ չե՞ն ուզում: Մենք գիտենք ամեն խնդիրը, գիտենք դրանց լուծումները, տվեք մեզ այդ հնարավորությունը՝ 50+1-ը, և մեր ծրագրով այդ բոլոր խնդիրների լուծումը կապահովենք»,- նշեց դաշինքի առաջնորդը:
Ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին ու թեկնածուների բազմազանությանը, ապա նրա հորդորը մեկն էր՝ ընտրություն կատարել վաղվա մասին մտածելով, ոչ թե հագուրդ տալով այս կամ այն պաշտոնյայի աթոռը ամեն գնով պահելու ցանկությանը. «Ձեզ հնարավորություն է տրված, որ դուք ձեր ձայնով ըտրեք այն կառույցին, ում հավատում ու ում հետ հույս եք կապում, ում ճանաչում եք գործով, ոչ թե ճարտար խոսալով: Եթե այս անգամ էլ այդ հնարավորությունը չօգտագործեք ու խաթր անեք նրանց, ովքեր միայն իրենց պաշտոնը պահելու խնդիր ունեն, այլ ոչ ձեր մատից փուշ հանելու, ապա հինգը տարի նույն վիճակն է լինելու»,- հայտարարեց նա: Եզրափակելով իր ելույթը նա նշեց, որ 50+1 ձայն ստանալու դեպքում «Ծառուկյան» դաշինքի առաջին իսկ որոշումը լինելու է 15 կետերի իրագործումը, որից հետո երկարաժամկետ ծրագրերը կյանքի կկոչվեն, և դրանց մեջ ուրույն տեղն ունի մարզերի համաչափ զարգացումը: Նշենք, որ նախքան հանդիպումը Գագիկ Ծառուկյանը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի տարիներին զոհված ճամբարակցիների հուշարձանին:


12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47