ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Կոտայքից ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը բազմակարծության կողմնակից է:
Լրագրողների հետ զրույցում Այվազյանը հավաստիացրեց, թե Կոտայքում բոլոր ուժերն էլ ունեն իրենց ծրագիրն ու տեսակետները ներկայացնելու հնարավորություն, ինչը հեշտացնում է ընտրողին ձայն տալու գործը:
«Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, լավ մարդիկ են, բայց ընտրություն կատարելու համար ընտրողը պետք է ունենա այլընտրանքային տարբերակ: Մեկը գալիս ասում է՝ ես աշխատավարձ եմ բարձրացնելու, մյուսը գալիս, ասում է՝ սա եմ անելու: Լավ կլինի, որ այս ամբողջ խոսակցությունը տեղի ունենա հանրության առաջ, որպեսզի բոլոր տեսակետները լսեն ու հեշտ կատարեն իրենց ընտրությունը»,- նշեց Այվազյանը:
Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ն առաջարկում է տնտեսական զարգացում, սոցիալական խնդիրների լուծում, բայց առաջնահերթը՝ պետության, ժողովրդի անվտանգության երաշխավորումն է:
«Մենք զերծ ենք ռեկլամային, պոպուլիստական հայտարարություններից: Ամպագոռգոռ հայտարարություններով խնդիր չես լուծի: Մենք մեր ծրագիրն ունենք: Պոպուլիստական հայտարարությունները ժամանակավոր են»,- հավելեց Վարդան Այվազյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ կուսակցություններ կան, որոնք շատ են խոստանում՝ հաշվի առնելով այն, որ չեն կրելու իշխանության պատասխանատվությունը, բայց իրենք իրատեսական ծրագիր են ներկայացնում:
Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած «Խաղաղության ծրագրին», ապա Վարդան Այվազյանն ասաց. «Մենք չենք մերժել երկխոսությունը, բայց եթե դիմացինդ չի ընդունում տարբերակները, և ասում ես՝ տանենք հողերը տանք...»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդը հայտարարել է, որ եթե Հայաստանը հստակ հայտարարի, որ կողմ է Մադրիդյան սկզբունքներին, ապա միջազգային հանրությունը կպարտադրի, որ դա կատարվի, Այվազյանն այսպես արձագանքեց. «Դե, գիտեք ինչ կա: Ադրբեջանը չի ընդունում չէ՞ դա: Ո՞վ է ասում, որ Ադրբեջանը ուզում է, ընդունում է այն տարբերակը, ինչ մենք ենք ուզում»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ասում է, որ ուզում են, Վարդան Այվազյանն այսպես արձագանքեց. «Շատ բան են ասում: Ո՞վ է ասում, Ադրբեջանը բերել թղթով ցո՞ւյց է տվել»:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03