Անկարայում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մյուֆթյուօղլուն հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել նախօրեին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Հաթայի նահանգում Սիրիայի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող շրջանից բացված կրակի հետևանքով մահացել է թուրք զինծառայող:
Հայտնի է, որ Սիրիայի նշված տարածքում` Աֆրին շրջանում, ընդհանուր վերահսկողության և կրակի դադարեցման համար պատասխանատու է ռուսական կողմը:
Նույն օրը Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հրամանատարությունը հայտնել էր, որ Թուրքիայի ԶՈւ-ն ինտենսիվ հրետակոծության տակ է առել սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55