Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի մասնակցությամբ խորհրդակցության առանցքում էին Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկկողմ համագործակցության ծրագրերը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման, ժամանակակից բժշկական կենտրոնների արդիականացմանն ուղղված երկարատև և արդյունավետ ծրագրերին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով համատեղ երկարամյա գործունեությանն ընդգծեց, որ աշխատանքի արդյունավետությունն է լավագույն արդյունքը: Ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, աշխատանքները` նա կարևորեց հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Դրանց թվում է նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի հետ երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերը: Հետագա աշխատաները կյանքի կոչելու հարցում նախարարը մեծապես կարևորեց և գերակա խնդիր որակեց կարիքների գնահատումը: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշն էլ համեմատականներ տանելով նշեց, որ առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները ժամանակի ընթացքում փոփոխվում են և կարևոր է դրանց համատեղ ուղիների մշակումը: Նշեք, որ Առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն պարոն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ՝ հայաստանյան առաքելության շրջանակներում հյուրերն այցելել են «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված և վերազինված Ալավերդու բժշկական կենտրոնը, ինչպես նաև Լեռնապատի նորակառույց բժշկական ամբուլատորիան: Շրջայցի ընթացքում Անիս Բարիշը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցեց հիվանդների և բժշկական անձնակազմի հետ: Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել կատարված ներդրումների արդյունավետությունը, ինչի արդյունքում էապես աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը: Անիս Բարիշն այսօր այցելել է նաև ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ծրագրերի իրականացման որակից և ընդգծեծ նման մասնագիտացված կենտրոնների ստեղծման կարևորությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ընթացքում կենտրոնն արդեն հանձնված կլինի շահագործման, իր դռները բացելով հիվանդների առջև, որոնք այսուհետ ստիպված չեն լինի մեկնել արտերկիր որակյալ և ժամանակակից աշխտորոշում և բուժում ստանալու նպատակով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47