Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Օդերևութաբանի համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
Միջոցառմանը հրավիրված էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:
- Այսօր մենք կարող ենք փաստել, որ Հայաստանում եղանակի կանխատեսումը զգալիորեն բարելավվել է, իսկ դրա արդարացման աստիճանն այժմ հասել է 87-92 տոկոսի:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ. Հակոբյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, Գիտուոյթւոնների ազգային ակադեմիայի ու ԵՊՀ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ասաց, որ նման հանդիպումները նաև առիթ են բարձրացնելու բնագավառում առկա խնդիրները։ Իր խոսքում նախարարը, մասնավորապես, կարևորեց ոլորտի երիտասարդ կադրերի պատրաստումը, օդերևութաբանական կայանների հրատապ արդիականացումն ու թվայնացումը, կարկտի դեմ պայքարի ժամանակակից ու արդյունավետ մեթոդների կիրառումը։
- Ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ամենօրյա բնույթ է կրում, իսկ խնդիրների լուծմանը ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվում է ռազմավարական մոտեցում՝ երկարատև ներդրումային ծրագրերի մշակման միջոցով,- նշեց Դ.Տոնոյանը։
Նիստի ավարտին մասնագիտական տոնի առթիվ և աշխատանքային օրինակելի ցուցանիշների համար ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով Հիդրոմետ ծառայության աշխատակիցներ Գ. Մելքոնյանը և Հ. Մելքոնյանը պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Հիդրոմետի ևս 7 աշխատակից պարգևատրվեց պատվոգրերով ու շնորհակալագրերով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58