Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսչության հնարավոր լուծարմանը, այդ մասին շրջանառության մեջ դրված նախագծին։ Նա նախագծի հեղինակին՝ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարին մի շարք հայտարարությունների հետ կապված խորհուրդ տալիս լավ կարդալ «Լեզվի մասին» օրենքը:
-Պարո՛ն Երիցյան, մամուլը գրել է, որ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաև Կրթության պետական տեսչությունը: Ձեր գնահատականը՝ որպես Լեզվի պետական տեսչության պետ:
-Այդ նախագծի վերաբերյալ մենք, բնականաբար, ոչ դրական նախագիծ ենք ներկայացրել կառավարություն, և վաղը նախատեսվում է նախնական քննարկում: Այսինքն՝ այդ նախագծի առկայությունը չի նշանակում, որ այն անպայման պետք է ընդունվի: Վաղը պետք է լինի քննարկում, և մենք առաջարկել ենք այն հանել օրակարգից, դրանից հետո քննարկել հնարավոր տարբերակները, որոնք կարող են առնչվել լեզվի զարգացմանը և Լեզվի տեսչության հետ կապված բոլոր խնդիրներին: Մենք, բնականաբար, մերժում ենք, որ Լեզվի տեսչությունը կարող է լուծարվել և մեր նախագծով առաջարկում ենք հնարավոր տարբերակներ՝ ոչ թե լուծարել, այլ, հակառակը, ավելի հզորացնել այն պետական մարմինը, որը զբաղվելու է մեր մայրենիի …էսպես...անաղարտության և մաքրության հարցերով: Եվ այսօր մեր մայրենին կարիք ունի պետական, հասարակական հոգածության, և պետական հոգածությունը մինչև հիմա իրագործվել է այս գոյություն ունեցող մարմնով: Իսկ եթե պետությունը ցանկություն ունի իրավակազմակերպչական ավելի արդյունավետ կառուցվածքով այդ ամենն իրականացնել, մենք պարզապես կարող ենք ուրախանալ:
-Կառավարության ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե ինչ հիմնավորմամբ պետք է վերացվի տեսչությունը, ասել է, որ «Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին։
-Թյուր մոտեցում է, լեզվական վերահսկողություն ենթադրում են, ուղղակի «Լեզվի մասին» օրենքը պետք է լավ կարդալ։ Այս մասին սահմանում է նաև Ստուգումների մասին օրենքը, այդ մասին սահմանում է նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, այդ մասին մատնանշումներ կան անգամ Գովազդի, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում: Այսինքն՝ դրանք դրույթներ են, որոնք տեսչական մոտեցումների կարիք ունեն: Այնպես որ, ես չգիտեմ՝ ինչու են նման կարծիք արտահայտել:
-Նշված նախագիծը հեղինակած կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը, ի պատասխան հարցի, թե այսինքն` Լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել, ասել էր.«Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել: Օրենքով չնախատեսված գործառույթ են իրականացրել»:
-Նորից թյուր մոտեցումներ են. մենք ստուգումներ իրականացրել ենք այն պահից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն մոտ 2 տարի է՝ մորատորիում է սահմանել ստուգումների նկատմամբ։ Իսկ դրանից առաջ ստուգաթերթերով պետք է դրանք կատարվեին, դրանք տեսչական մարմինների ստուգումներից ազատված չէին: Մեր ստուգումները, եթե չեն կատարվել, այդ օրենսդրական բացի պատճառով չեն կատարվել: Եվ այդ ամենի մեջ Լեզվի պետական տեսչությունն ինքը որևէ մեղավորություն չունի: Մենք բոլոր ստուգաթերթերը ժամանակին ներկայացրել ենք, բարի լինեին, այդ ամենը հաստատեին, և այդ ստուգումները կարվեին: Բայց մենք կարողացել ենք վարույթներ իրականացնել: 2012-ից տարեկան մենք 70-100 վարույթներ ենք իրականացնում: Այսինքն՝ մենք մեր հիմնական գործառույթներն իրականացրել ենք՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի հիման վրա: Եվ որևէ թերացում չի եղել այս ընթացքում:
-Նաև ասվել էր, որ Լեզվի տեսչությունը, ըստ էության, կենտրոնացել էր ընդամենը գրվածքների վրա, ու դրա հետևանքով հիմնականում խնդիր էին ունենում միջազգային լոգոները: Օրինակ, սպասում եք, որ «Գուգլը» Հայաստանում գրասենյակ ունենա, դրա վրա իր լոգոն կախի, գնաք՝ տուգանեք:
-Դրա համար, կրկնում եմ, պետք է օրենքը կարդալ: Կարդալ, թե ինչ է նշանակում՝ ցուցանակ, ինչ է նշանակում՝ գովազդ: Մենք երբեք ու երբեք որևէ մեկին չենք տուգանել ապրանքանշանների օգտագործման հետ կապված: Մենք տուգանքներ կամ վարույթներ հարուցել ենք այն ժամանակ, երբ խնդիրներ են ծագել, որ ցուցանակը կամ որևէ գովազդ հայատառ չէ: Այսինքն՝ նշանակում է ցուցանակի սահմանումը, որ պետք է մատնանշեր տվյալ կազմակերպության գործունեությունը կամ գործունեության տեսակը, դա սահմանված է հենց երկիմաստորեն: Մենք գործել ենք «Լեզվի մասին» օրենքի տառին և բովանդակությանը համապատասխան: Իսկ եթե նման կերպ են մեկնաբանում, այդպես էլ թող շարունակեն մեկնաբանել:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47