Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի կառավարությանը ներկայացրած պահանջի համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և համապատասխան հետազոտության ենթարկել,սակայն հետազոտման արդյունքները դեռ պարզ չեն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, կատարել համակարգչային տոմոգրաֆիա և ռենտգեն հետազոտություններ, հետո տեղափոխել են Վնասվածքաբանական կենտրոն, որտեղ հետազոտվել է ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով վնասված ոտքը»,-ասաց պաշտպանը:
Նա հայտնեց, որ արտերկրից ժամանած բժիշկներն ասել էին, թե Հովհաննես Հարությունյանի ոտքը բանտային պայմաններում կարող է ախտահարված լինել և հենց այդ ուղղությամբ ենթարկվել է հետազոտության:
Բացի այդ, փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ի պահանջով անհրաժեշտ է, որպեսզի հետազոտվի այնուհետև մասնագիտական խումբ կձևավորվի նաև պաշտպանական կողմի առաջարկած բժիշկներով, այնուհետև նա պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և բուժվի:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը մի շարք առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև՝ ոտքից հրազենային վնասվածք:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47