Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան:
Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ նախարարությունն ավարտին է հասցրել մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել պայմանագրային զինծառայության հնարավորությունները:
Ծրագրի ներդրման նպատակն է զարգացնել պայմանագրային զինծառայության համակարգը, ստեղծել ավելի արհեստավարժ բանակ և ավելացնել մարտական հերթապահության գործընթացում պայմանագրային զինծառայողների ներգրավվածությունը:
Հարցին՝ ծրագրի ներդրումը ենթադրո՞ւմ է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարությունը տվել է հետևյալ պատասխանը. «Զինծառայողների դրամական ապահովության չափերը սահմանվում են համապատասխան տարվա պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հնարավորությունների շրջանակներում»:
Մարտի 12-ին Վայոց ձորի մարզում ազատամարտիկների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը ավարտին է հասցնում մի ծրագիր, որով ընդլայնվելու են պայմանագրային զինծառայության հնարավորությունները:
«Մենք այժմ ավարտական փուլի ենք հասցնում պայմանագրային ծառայության հնարավորությունները ընդլայնելու վերաբերյալ ծրագիրը, որը, վստահ եմ, մեծ ոգևորությամբ է ընդունվելու մեր հասարակության կողմից»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47