ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկի շնորհանդեսը:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Ձեռնարկը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համատեղ ջանքերով:
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկն ընդգրկուն տեղեկատվական նյութ է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ ձեռնարկը կարող է ծառայել որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք` պոտենցիալ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն: Սուրեն Կարայանի խոսքով՝ նման հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված ձեռնարկը օտարերկրյա ներդրողների համար վստահելի և արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ:
Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության հետ ավելի վաղ՝ Կառավարությունում կնքված հուշագիրը, որով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կազմակերպության հետ կհամագործակցի Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նոր նյութերի մշակման շուրջ։ Այս համագործակցության շրջանակներում նախարարն առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային տարբեր ներդրումային համաժողովներին։
«Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը շնորհանդեսից հետո շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին ձեռնարկի պատրաստման աշխատանքներում նախարարության ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։ Վիկտոր Ակուլյանը նշել է․«Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաև, որ մեր կազմակերպության գրասենյակը ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել և համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»։
«Հայաստան. Հիասքանչ երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ, նախանշված գերակա ոլորտների և առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները, իրականացվող բարեփոխումները:
Ձեռնարկում զետեղված է նաև անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների և գործող արտոնությունների տրամադրման համակարգի առևտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական և ֆինանսական ցուցանիշների, հարկային և մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03