Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա կարգախոսն է. «Միասին վերացնենք տուբերկուլոզը»: Իրականացվող միջոցառումների նպատակն է համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
Այսօր տուբերկուլյոզը բավական ուսումնասիրված հիվանդություն է: Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Տուբերկուլյոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Նախորդ 10 տարվա ընթացքում Հայաստանում հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ երկու, իսկ մահացությանը` երեք անգամ։
Տուբերկուլոզի ախտանշաններն են՝
•հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի
•արյան առկայություն խորխում/արնախխում
•գիշերային քրտնարտադրություն
•երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C)
•հևոց
•ցավ կրծքավանդակում
•քաշի կորուստ, ախորժակի բացակայություն
•ընդհանուր թուլություն
Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Տուբերկուլոզի կասկածի դեպքում առաջնային օղակի բժիշկը կուղղորդի մասնագետի մոտ` կազմակերպելու անհրաժեշտ հետազոտությունները: Հիվանդության ախտորոշման դեպքում կկազմակերպվի համապատասխան բուժում։
Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին:
Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, սակայն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47