Կլիմայի փոփոխության խնդիրը խորանում է եւ աննախադեպ սպառնալիք է ներկայացնում մարդկության խաղաղ գոյության ու բարգավաճման համար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱՆտոնիու Գուտերիշը՝ մարտի 23-ին ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի նիստում: Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի խոսքով՝ գլոբալ տաքացման փաստը գիտականորեն ապացուցված է եւ կասկածի ենթակա չէ:
«Կլիմայի փոփոխությունը աննախադեպ եւ ավելի ու ավելի մեծ սպառնալիք է խաղաղության ու բարգավաճման, ինչպես նաեւ Կայուն զարգացման նպատակների իրագործման համար»,-ասել է Գուտերիշը:
Նրա խոսքով՝ մթնոլորտում ածխաթթվային գազի կուտակումը շարունակում է աճել եւ արդեն գերազանցել է «կրիտիկական նշագիծը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 2016 թվականը հերթական ռեկորդն է սահմանել միջին ջերմաստիճանով, իսկ վերջին տասնամյակը ամենաշոգն է դարձել պատմության մեջ: Նրա խոսքով՝ այն փաստը, որ մոլորակի կլիման փոխվում է «կասկածի ենթակա չէ»:
«Մարդկային գործունեությունը վտանգավոր գլոբալ տաքացում է առաջացնում: Այժմ դա պարզապես կարծիք չէ: Ամբողջ աշխարհում գիտնականները տագնապ էին հնչեցնում երկար տարիներ ի վեր,նշել է Գուտերիշը: Մենք գործ ունենք գիտականորեն ապացուցված փաստերի, այլ ոչ թե քաղաքական նկատառումների հետ, եւ այդ փաստերն ակներեւ են. կլիմայի փոփոխությունն ուղղակի սպառնալիք է, ինչպես նաեւ մյուս ռիսկերը խորացնող գործոն»:
Ընդսմին ՄԱԿ-ի վարչական ղեկավարը վստահություն է հայտնել, որ գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված ջանքերը, որոնք նախատեսում են նաեւ հրաժարում ածխաջրածնիային վառելիքից, չեն վնասի երկրների տնտեսական զարգացմանը: Գուտերիշի խոսքով՝ անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրների կբացի հսկայական հնարավորություններ, եւ պետություններն ու մասնավոր հատվածն արդեն սկսել են հասկանալ այդ:
Գլխավոր քարտուղարը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն 2016 թվականին արեւային էներգետիկայի ճյուղը 50 տոկոսով աճել է գլխավորապես ի հաշիվ Չինաստանում եւ ԱՄՆ-ում ընկերությունների հաջողության, եւ աշխարհում նոր էլեկտրակայանների կեսից ավելին աշխատում է վերականգնվող աղբյուրներով:
«Եվրոպայում այդ ցուցանիշը գերազանցում է 90 տոկոսը: Միացյալ Նահանգներում եւ
Չինաստանում վերականգնվող է ներգետիկայի ոլորտում աշխատող ընկերությունները նավթիգազի ճյուղից առաջ են անցել նոր աշխատատեղերի ստեղծման ցուցանիշով: Ընդհանուր առմամբ դրանցում զբաղված է 8 մլն մարդ»,-հայտնել է Գուտերիշը՝ թվարկելով արեւային, հողմային եւ գեոթերմալ էլեկտրակայանների կառուցման վերջին խոշոր գործարքները Սաուդյան Արաբիայում եւ Ինդոնեզիայում:
«Միտումն ակներեւ է, աշխարհը շարժվում է կանաչ էկոնոմիկայի ուղղությամբ»,-եզրափակել է նա:
Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցել են հարյուրից ավելի պետությունների նախարարներ, պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարներ ու դիվանագետներ: Հանդիպման մասնակիցներն ընդգծում էին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի (ուժի մեջ է մտել անցյալ տարվա նոյեմբերի 4-ին) իրականացման, ինչպես նաեւ գլոբալ տաքացման դեմ պայքարում համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:04
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34