Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն ապրիլից սկսելու է կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների իրականացումը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Թռիչքները իրականացվելու են Գյումրի-Կրասնոդար-Գյումրի երթուղով: Առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի 25-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 տիպի օդանավով, որը կրում է գյումրեցի սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անունը:
Պապիկյանի խոսքով՝ Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմելու է 75 եվրո (39 հազար դրամ), իսկ Կրասնոդարից-Գյումրի արժեքն է 60 եվրո (31 հազար դրամ): Ապրիլից «Շիրակ» օդանավակայանից կգործի ևս երկու ուղղություն՝ Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի:
«Մեր կողմից առաջարկվող սակագները ավելի ցածր են լինելու, քան «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները նույն ուղղություններով»,-նշեց Պապիկյանը:
Գառնիկ Պապիկյանն ասաց, որ չվերթների ժամանակ ուղևորները կկարողանան անվճար 25 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի բեռ տեղափոխել:
Ավիաընկերության տնօրենը հայտնեց, որ առաջիկայում նախատեսված են չվերթներ նաև դեպի Մոսկվա և այլ ուղղություններ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47