Անկախ նրանից, թե ով է ձերբակալված անձը, պետք է պահպանել անմեղության կանխավարկածը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց « Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանն ԱԱԾ-ի կողմից:
«Մշտապես կասկածելի է, երբ որևէ ձերբակալություն կատարվում է ընտրական պրոցեսի ընթացքում։ Թե ինչ շահեր են գործում այստեղ, միշտ անհասկանալի է: Ես ուզում եմ, որ անկախ այն բանից, թե ում են ձերբակալում, լինի Սամվել Բաբայանը, թե մեկ այլ անձ, գործի անմեղության կանխավարկածը: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի, մի քիչ անհասկանալի երևույթ է կատարվածը։ Թե ինչ նպատակ է հետապնդում, դեռ պարզ չէ»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակին գնահատական տալու համար մի փոքր պետք է սպասել, լսել փաստաբաններին, հասկանալ, թե ինչ է կատարվում, նոր որոշակի տեսակետ հայտնել:
Զուրաբյանի խոսքով՝ այսօր շրջանառվող և հրապարակում առկա լուրերը դեռևս որևէ հավատ չեն ներշնչում. «Այն, ինչ այսօր շրջում է հրապարակում, մի քիչ անլուրջ է»:
Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրություններին՝ Զուրաբյանն ասաց, որ պետք է լինեն լուրջ հիմնավորումներ, որ ինչ-որ բանի հավատալու հարց առաջանա:
«ՀՀ-ում ընտրություններ են, մի անձ մի քիչ կոշտ մոտեցումներ ունի, և նա մեկուսացված է, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակ է հետապնդում, չգիտեմ: Ոչինչ չեմ բացառում, սակայն լուրջ հիմնավորումներ են պետք»:
tert.am
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18