Այս պահին մենք որևէ ուժի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու ծրագիր չունենք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:
«Ընտրությունների արդյունքը ցույց կտա, եթե ես հիմա ասեմ, որ մենք կոալիցիան չենք բացառում, ապա դա ընդամենը այն ճշմարտության շրջանակներում, որ քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել երբեք: Բայց այս պահին մենք որևէ ուժի, այդ թվում նաև Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու ծրագիր չունենք: Մենք գնում ենք քաղաքական մեծամասնություն ձևավորելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը օրերս հայտարարել էր, որ եթե որևէ քաղաքական ուժի հետ կարողանա պայմանավորվել, որ դաշինքի 15 կետերը կկատարվեն, կոալիցիայի մեջ կմտնի: Բայց դրանից առաջ Ծառուկյանը նաև ասել էր, որ իր պատիվն ու արժանապատվությունը չի վաճառում և կոալիցիայի մեջ չի մտնի:
«Ես անձամբ չեմ լսել պարոն Ծառուկյանի՝ արժանապատվության մասին հայտարարությունը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային, մեր բազմաթիվ գործընկերներ ասել են այս մասին իրենց դիրքորոշումը, ես էլ ավելացնում եմ: Մենք այս պահին որևէ կոալիցիա կազմելու նպատակ չունենք, մենք որևէ մեկի հետ համաձայնություն չունենք: Մենք գնում ենք առանձին, մեր սեփական ծրագրով»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ այսօր բոլոր քաղաքական ուժերը չէ, որ բարոյական և իրավաբանական իրավունք ունեն խոսել կոալիցիայի մասին։
«Կոալիցիայից խոսում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք դեռ պետք է հաղթահարեն խորհրդարան մտնելու նվազագույն շեմը»,- ասաց Պետրոսյանը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44