Չնայած նրան, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի լայնածավալ քարոզարշավ է իրականացնում, սակայն մարդկանց մասնակցությունը միջոցառումներին ՀՀԿ-ի մոտ մի փոքր ավելի բարձր է. Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա մանրամասնեց, որ հարցին՝ «մասնակցո՞ւմ եք արդյոք քարոզարշավներին բակերում, հրապարակներում և այլ հանդիպումներին», հարցվածների 86,9%-ը պատասխանել է ոչ, 13,1%-ը՝ այո:
«Այո» պատասխանողներին հարցրել են, թե որ կուսակցությունների հանդիպումներին են մասնակցել, ըստ որի՝ 56,7%-ը պատասխանել է, որ մասնակցել է ՀՀԿ-ի հանդիպումներին, 46%-ը՝ Ծառուկյան դաշինքի, 14%-ը՝ «Ելք» դաշինքի, 6,7%-ը՝ «Հայկական վերածննդի», 5,3%-ը՝ ՕՐՕ-ի, 4,7%-ը՝ ՀՅԴ-ի, 3,3%-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության, 2%-ը՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի, 2%-ը՝ «Ազատ դեմոկրատներ»-ի հանդիպումներին:
Մինչդեռ հարցմանը, թե որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք առավել շատ հանդիպել, տեսել, հարցվածերի 73,7 %-ը նշել է «Ծառուկյան» դաշինքի անունը, 65,7%՝ ՀՀԿ, «Ելք»՝ 25%, OՐՕ՝ 19,1%, ՀՎԾ՝ 12,4%, ՀՅԴ՝ 12,4%, ՀԿԿ՝ 4%, ԱԴ՝ 7,7%, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 7,5%:
Արման Նավասարդյանը նշեց, որ 98,5%-ը տեղյակ էր, որ ապրիլի 2-ին հանրապետությունում սպասվում են ընտրություններ, 1,5%-ը տեղյակ չի եղել: «Հետևո՞ւմ եք արդյոք քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից իրականացվող քարոզարշավին» հարցին, 46.6%-ը ասել է այո, 53,4 %-ը՝ոչ:
Ի դեպ, նշենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը ռեյտինգային գնահատումներ չի անցկացրել։ Արամ Նավասարդյանը նշեց, որ ռեյտինգային գնահատումները որոշիչ գործոն կարող են լինել հարցումների արդյունքների համար, և հետագա արդյունքները կարող են տարբերվել բերված թվերից։
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18