ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ.-ն և Դ.Ս.-ն 2017 թվականի մարտի 13-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ Հ.Չ-ն կյանքի և առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ին և նրա եղբորը՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչին՝ չենթարկվելով վերջիններիս իրավաչափ և օրինական պահանջներին՝ մոտեցել է իրեն պատկանող ավտոմեքենային, սրահից վերցրել գազային ատրճանակը, վերալիցքավորել այն, պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և տվել սպառնալիքներ։
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, 2017 թվականի մարտի 14-ին Հ.Չ-ն, Դ.Ս-նը և Ա.Մ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, 16.03.2017 թվականին վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, միաժամանակ դատարանի որոշմամբ կալանքից գրավով ազատվելը ճանաչվել է թույլատրելի:
Նախաքննության ընթացքում Հ.Չ-ն հաղորդում է տվել այն մասին, որ միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցների և իր ընկերներ Դ.Ս-ի ու Ա.Մ-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վիճաբանության մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03