ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն ընդունել է կույրերի միջազգային ֆեդերացիայի (IBSA) նախագահ Ուրկ Ֆիսթերերին և ծրագրերի համակարգող Դեյվիդ Ստիրթոնին, որոնք մեր երկրում են գտնվում կույրերի ֆուտբոլը զարգացնելու նպատակով: Հյուրերին ուղեկցում էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Գ. Ղազարյանը ողջունել է հյուրերին և տեղակացրել, որ հաշմանդամային սպորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուր տարի պետական միջոցներից գումար է հատկացվում հաշմանդամային սպորտի զարգացման համար: «Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ, որն էլ, համագործակցելով IBSA-ի հետ, հուսով եմ՝ մեզ կառաջարկի ձեր մարզաձևի զարգացման ծրագրերը, որոնք էլ կփորձենք համատեղ ուժերով կյանքի կոչել»,- ասել է նախարարի տեղակալը: Նա նաև տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող հայ մարզիկներն ավելի շատ հաջողություններ են գրանցում մենապայքարային մարզաձևերում: «Սակայն ֆուտբոլը՝ որպես ամենամասսայական մարզաձև, հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարզիկների զբաղվել սպորտով և հասնել մարզական հաջողությունների»,- ավելացրել է Գ. Ղազարյանը:
IBSA-ի նախագահ Ուրկ Ֆիսթերերը, որը շուրջ 40 տարի զբաղվում է այս մարզաձևի հարցերով, տեղեկացրել է, որ 2004 թվականից կույրերի ֆուտբոլը պարալիմպիկ մարզաձև է: «Հայաստանում կույրերի ֆուտբոլը զարգանալու հնարավորություն ունի, իսկ մենք պատրաստ ենք ցուցաբերել ինչպես փորձագիտական և մեթոդական, այնպես էլ գույքային աջակցություն»,- ասել է նա:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03