Ես պարտք ունեմ ժողովրդին տալու՝ ոչ թե բարեգործություն, այլ պայման ու հնարավորություն ստեղծել: Այս մասին Գագիկ Ծառուկյանը ասաց Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով դաշինքի 15 առաջնահերթ կետերը, նա դիմեց հավաքվածներին՝ պետք է հնարավորություն տալ իրենց, որպեսզի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ունենան 50+1 ձայն, որպեսզի պայման ու հնարավորություն ստեղծեն ու հնարավորություն տան ժողովրդին շնչելու. «Ամեն մարզում ինձ դիմում են՝ փրկի, Ծառուկյան ջան: Ես պարտք ունեմ ժողովրդի առաջ, դրա համար եմ վերադարձել՝ չէի կարող փափուկ կյանքով ապրեի մինչ ժողովուրդը տանջվում էր: Այդ պարտքը բարեգործությունը չի, այլ պայմանն ու հնարավորությունն է, որ ես պատրաստ եմ ստեղծել ու մի քանի տարում երկրում համակարգ ու իրավիճակ փոխել»,- ասաց նա: Նաև ավելացրեց, որ իր համար կապ չունի կուսակցությունը, ծանոթ կամ բարեկամը, այլ կապ ունի նրա աշխատանքը ու վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Անդրադառնալով կոնկրետ ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջնահերթ բարձրանալու են թոշակները, գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեն, ինչպես նաև այդքան ցավոտ վարկային տոկոսադրույքները, որոնք հայ ժողովրդի գլխին, նրա բնորոշմամբ, իրական պատուհաս են դարձել: Նա, մասնավորապես, նշեց, որ պարզել է, որ Արարատյան դաշտավայրի բնակիչների համար վարկային տոկոսադրույքները չլսված բարձր են՝ 30-36 տոկոս: Այդ պահին հանրահավաքին մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ վարկը փակում է 45 տոկոսով, ինչը զարմացրեց անգամ դաշինքի առաջնորդին. «Դա խայտառակություն է... ես 45 տոկոսի մասին լսած չկայի: Վարկային տոկոսադրույքները պետք է 3-5 տոկոս լինեն ու մենք դա կանենք»,- հավաստիացրեց նա: Ծառուկյանը նկատեց, որ երբ խոսում է թոշակների բարձրացման մասին ոմանք իրեն մեղադրում են պոպուլիզմով զբաղվելու մեջ, սակայն իր ասածի մեջ չոր հաշվարկ է. «Տարեկան 28 մլրդ փոխանցվում է կուտակային հիմնադրամին, որպեսզի տարիներ անց ժողովուրդը բարձր թոշակ ստանա: Բայց այսօր է ժողովրդի վիճակը վատ ու ծանր, ավելի լավ է կուտակային հիմնադրամը սառեցնենք, այն, ինչ փոխանցվել է մինչ օրս վերադարձվի, դրա հաշվին մարդկանց թոշակներն ավելանան ու տարեցների կյանքը թեթևանա»,- հայտարարեց նա: Ասաց նաև, որ կրթական համակարգն են պատրաստվում փոխել, որպեսզի ոչ մեկը չզրկվի կրթություն ստանալու հնարավորությունից, առավել ևս՝ առաջադիմություն ունեցող երեխաները: «Ուսանողները վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնա կրթական համակարգից, նրա փոխարեն պետությունը պետք է վճարի, իսկ ավարտելուց, աշխատանքի անցնելուց հետո նա կվերադարձնի այդ գումարը»,- ասաց նա: Մյուս կարևոր քայլը, որ կյանքի են կոչելու մեծամասնություն վերցնելու դեպքում, առողջապահության համակարգում հիրավի հեղափոխական փոփոխություններն են: Մասնավորապես, մեծացնելու են անվճար բուժսպասարկման համակարգը, ամեն մարզում մեկ հիվանդանոց անվճար է սպասարկելու քաղաքացիներին, իսկ պետպատվերը սերտիֆիկատով է փոխարինվելու, որպեսզի մարդն ինքը որոշի, թե ուր դիմի և որտեղ բուժվի: Գագիկ Ծառուկյանը չմոռացավ նշել նաև արագաչափերի ու տեսախցիկների վերացման հարցը: Եթե առաջինի դեպքում նա ներում-բեկում չի տեսնում՝ արագաչափերը միանշանակ հանվելու են, քանի որ դրանք մարդկանց խանգարում են, ավելորդ լարում ու նյարդայնացնում, ապա տեսախցիկները կարող են մնալ քաղաքի մուտք ու ելքի վրա:
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58