Արդեն տևական ժամանակ է, ինչ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Slaq.am-ը փորձեց պարզել նրա ԱՄՆ-ում բնակվելու դրդապատճառը, ինչպես նաև խոսել դերասանի այնտեղի ծավալած գործունեության մասին:
_Գրիգորի, Դուք այն դերասաններից եք ով Հայաստանում, ի տարբերություն շատ դերասանների, պահանջված էիք, խաղացել եք թե գեղարվեստական ֆիլմերում ու թե սերիալներում, ի՞նչն էր պատճառը, որ բնակություն հաստատեցիք ԱՄՆ-ում:
-ԱՄՆ-ում բնակվում եմ գրեթե 2 տարի: Հիմնական դրդապատճառը կապված է էլ ավելի լավ կյանք ունենալու հետ: Իհարկե, պետք է նշեմ, որ առավել կարևոր դրդապատճառ հանդիսանում է ընտանիքիս այստեղ բնակվելու փաստը: Ցավալի է, բայց այս օտար երկրում ես ինձ ավելի գնահատված ու լիարժեք եմ զգում:
_Մասնագիտական գործունեություն այդտեղ ծավալու՞մ եք:
-Այստեղ մասնագիտական գործունեություն ծավալում եմ, բայց չեմ կարող ասել, որ մասնագիտական բնագավառն այստեղ անընդմեջ զբաղված լինելու հնարավորություն է տալիս:
_Դուք խաղում էիք Պատանի հանդիսատեսի թատրոնում, արդյո՞ք չեք կարոտել թատրոնի բեմը:
-Ես հուսով եմ, որ մոտ ապագայում կրկին հնարավորություն կունենամ խաղալու իմ սիրած թատրոնի բեմում: Ես ապրում եմ թատրոնով, անասելի կարոտ եմ զգում:
-Գրիգորի գաղտնիք չէ, որ այսօր արվեստագետների մի մեծ բանակ ապրում և արարում է ԱՄՆ-ում, ի՞նչ եք կարծում ինչու են այն արվեստագետները, ովքեր ունենում են հնարավորություն, տեղափոխվում ԱՄՆ:
-Քանի որ հնարավորություններ կան տեսնելու ավելի լավը և այստեղ առաջընթացն ապահովված է: Ես սիրում եմ իմ հայրենիքը և սիրելի թատրոնը, բայց երջանիկ լինելու համար պետք է նաև սոցիալապես, գոնե միջին մակարդակով ապահովված լինես, իսկ մեր հայրենիքում դա գրեթե անհնարին է: Այնուամենայնիվ բոլորս էլ փափագում ենք այն երազանքը, որ ի վերջո վերադառնալու ենք հայրենիք, այն մեծ հույսով ու հավատով, որ կապրենք խաղաղ, ծաղկուն և արդար երկրում:
Հարցազրույցը` Օվսաննա Մնացականյանի
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03