ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ. Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին:
Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Մ. Խառատյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ համաքաղաքացիներ Վ. Հովհաննիսյանը, Ս. Սարոյանը և Մ. Խառատյանը 2017թ. մարտի 20-ի երեկոյան Վանաձոր քաղաքի հուշաղբյուրի մոտ միասին օգտագործել են ալկոհոլ: Զրույցի ընթացքում հնչած հայհոյանքի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի արդյունքում դանակով հարվածներ են հասցվել Վ. Հովհաննիսյանին և Ս. Սարոյանին։ Ըստ նախնական բժշկական հետազոտման արդյունքների՝ Վ. Հովհաննիսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` պարանոցի շրջանի ծակած-կտրած շնչափողի լուսանցք թափանցող վերքի տեսքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. մարտի 23-ին Մ. Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47