ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ.Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօ գնության տեղափոխվելու մասին:
Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Մ.Խառատյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ համաքաղաքացիներ Վ.Հովհաննիսյանը, Ս.Սարոյանը և Մ.Խառատյանը 2017թ. մարտի 20-ի երեկոյան Վանաձոր քաղաքի հուշաղբյուրի մոտ միասին օգտագործել են ալկոհոլ: Զրույցի ընթացքում հնչած հայհոյանքի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի արդյունքում դանակով հարվածներ են հասցվել Վ.Հովհաննիսյանին և Ս.Սարոյանին։ Ըստ նախնական բժշկական հետազոտման արդյունքների՝ Վ.Հովհաննիսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` պարանոցի շրջանի ծակած-կտրած շնչափողի լուսանցք թափանցող վերքի տեսքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. մարտի 23-ին Մ.Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56