Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է՝ Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրապարակում այդ հայտարարագրերը, ինչպես նաև կամք չի դրսևորում արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ, կասկածի առիթ է տալիս:
GRECO-ի կողմից 2017-ի մարտի 17-ին հրապարակված վերջին գնահատման հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում պաշտոնյաներին և պատգամավորներին պատկանող բազմաթիվ ընկերություններ ոչ միայն չեն հայտարարագրվում, այլ նաև լրջորեն թաքցվում են:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի կատարած հետազոտություններից պարզ է դառնում, որ մեծ հոգատարությամբ թաքցված ընկերությունները երկրի նախագահի ընտանիքին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են:
Այդ ընկերությունների մեջ ամենամեծ թիվը կազմում են ալիևյան ընտանիքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին պատկանող ընկերությունները:
Ադրբեջանում կան ընկերություններ, որոնք փաստացի կան գործում են, սակայն հարկային ծառայության բազայում դրանց մասին տեղեկություն առհասարակ չկա, դրանց մեծ մասի բաժնետերեր են Իլհամ Ալիևի աղջիկները` Լեյլա և Արզու Ալիևաները:
Ալիևյան ընտանիքին, բացի վերոնշյալ ընկերություններից, պատկանում են նաև մեծ թվով այլ բիզնեսներ և անշարժ գույք:
Paşa Holdinq-ի և նրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաև Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում և նախարարությունը ընկերությունների վերաբերյալ լրագրողական հարցումները թողել է անպատասխան:
Այդուհանդերձ լրագրողական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ժողովրդի կողմից իրենց տրված իշխանությունը չարաշահելով, ժողովրդի միջոցները մսխում է իրենց շահերի համար, օրենքները խախտելով թաքցնում է անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունները, այդպիսով ցանկանալով խուսափել հասարակության ընդվզումից և խայտառակությունից:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55