2017 թվականին Երկրի ժամն անցկացվում է մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ից միչեւ 21:30-ը: Երկրի ժամը (Earth Hour) ամենամյա միջազգային ակցիա է՝ կազմակերպված Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից (World Wide Fund for Nature, WWF), որն ամեն տարի անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը: Այդ օրը աշխարհի տարբեր երկրների մարդիկ մեկ ժամով լույսը եւ մյուս էլեկտրական սարքերն անջատում են: Ակցիայի նպատակը մեր մոլորակի կլիմայի փոփոխությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության գրավումն է, իրենց աջակցության ցուցաբերումը տվյալ էկոլոգիական հիմնախնդրի լուծման գործողությունների միավորման անհրաժեշտությանը: «Երկրի ժամն» առաջին հերթին բնությանը խնամքով վերաբերվելու խորհրդանշական ակցիա է, մոլորակի կլիմայի պահպանության վճռական գործողությունների եւ նրա սահմանափակ պաշարների մասին մտահոգվելու հասարակական կոչ, փոխանցում է Calend-ը:
Գիտնականների տվյալներով՝ 2003 թվականին էկոհամակարգերի վրա մարդու գործունեության ազդեցությունն այնքան է աճել, որ եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա 2050 թվականին մարդիկ երկրորդ մոլորակի կարիք կունենան, որպեսզի բավարարեն մարդկության էներգիայի, ջրի, սնունդի, թափոնների պահեստավորման պահանջմունքները… Հետեւաբար մոլորակի պահպանության հիմնախնդիրն անհրաժեշտ է միասին լուծել եւ տարբեր մակարդակներով, իսկ այսօրվա ակցիայի միջոցով աշխարհի ցանկացած կետում յուրաքանչյուր մարդ իր մտահոգությունն է արտահայտում բնական պաշարների սպառման վերաբերյալ եւ «քվեարկում» առողջ մոլորակի օգտին:
Երկրի ժամն այսօր մոլորակի ամենատարածված էկոլոգիական ակցիան է, որին ամբողջ աշխարհում մասնակցում է ավելի քան 175 երկրների եւ գրեթե 7 հազար քաղաքների 2 մլրդ-ից ավելի մարդ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47