«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը երեք պահանջ է ներկայացրել և պահանջների իրականացման համար վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 18-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Հարցին, թե որոնք են այդ պահանջները, փաստաբանն ասաց.«Նախ՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել համապատասխան քաղաքացիական հիվանդանոց և բուժել, երկրորդ պահանջը՝ կազմել բժշկական խումբ և իրականացնել բոլոր այն բժշկական հետազոտությունները, որոնք մատնանշված են եղել արտերկրի բժիշկների կողմից տրամադրված եզրակացություններում: Ինչպես նաև այդ բժշկական խմբի մեջ կարող են ներգրավվել ոչ միայն հայաստանցի, այլ նաև արտերկրից ժամանած բժիշկներ, այդ թվում նաև մեր կողմից ներկայացված: Հետազոտություններից բացի անհրաժեշտության դեպքում վիրահատել և վերականգնողական բուժում իրականացնել: Երրորդ պահանջը՝ մինչև ապրիլի 18-ը իրականացվելու են այդ բոլոր քայլերը, ՀՀ կառավարության կողմից ներկայացվելու են ՄԻԵԴ-ին»:
Հարցին, թե այս պահին որտեղ է գտնվում Հովհաննես Հարությունյանը, Հայարփի Սարգսյանն ասաց, որ նրան երեկ տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
««Աստղիկ» բժշկական կենտրոնում և «Վնասվածքաբանության» կենտրոնում հետազոտություններ իրականացնելուց հետո Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն անկախ նրանից ոսկրային ինֆեկցիան կհաստատվի, թե կբացառվի, Կառավարությունը պարտավորվում է մինչև ապրիլի 18-ը նա պետք է վերականգնվի քաղաքացիական հիվանդանոց, և իր քայլերի մասին պետք է զեկուցի ՄԻԵԴ-ին»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01